Bakour
Armenian writer, publicist

Bakour

The basics
Quick facts
Intro
Armenian writer, publicist
Gender:
Male
Birth:
9 June 1941(Martakert Region, Azerbaijan)
Star sign:
Education:
National Polytechnic University of Armenia
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Գեղանկարչական գործունեություն Անդամակցություն Երկեր Պարգևներ Ծանոթագրություններ Աղբյուրներ
The details
Biography

Introduction

Բակուր(Բորիս Ավանեսի Կարապետյան, հունիսի 9, 1941(1941-06-09), Մարտակերտի շրջան, Արցախ), հայ արձակագիր, հրապարակախոս, ինժեներ-տեխնոլոգ, Հայաստանի գրողների միությանանդամ (1986):

Կենսագրություն

Բորիս Կարապետյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 9-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարգուշավան գյուղում (այժմ՝ օկուպացված Ադրբեջանի բանակի կողմից)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նրա հոդվածները, հրապարակախոսական նյութերն ու պատմվածքներըհանրապետական մամուլում տպագրվել են1967 թվականից, հեռուստատեսությամբ հաղորդվել են հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրներին, հայ ժողովրդի արցախյան հատվածի կյանքին, միջնադարյան հուշարձաններին նվիրված նրա ակնարկները։Ստեղծել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր՝ նվիրված 1988 թվականից Արցախյան գոյամարտի թեժ կետերին։

Եղել է «Ազատամարտ» թերթի արցախյան բաժնի վարիչ, հրապարակել ռազմաճակատային ռեպորտաժներ, տեղեկատվական և վերլուծական նյութեր։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Հանդես է եկել գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներով։

Գեղանկարչական գործունեություն

1970-2000-ականներին իր գործերը ցուցադրել է խմբակային և անհատական ցուցահանդեսներում։ Լուսանկարչությամբ Կարապետյանը տարվել է դեռ երիտասարդ տարիքից։ Նրա բնանկարչական ու ժանրային աշխատանքներն առաջին անգամ լույս են տեսել «Գարուն» ամսագրում, 1960-ականների վերջերին։ Կարապետյանը ձգտել է վերհանել լուսանկարչության նովելիստական հատկությունները։ Նրան հետաքրքրել է հատկապես մանկության և բնական միջավայրի հարաբերակցությունների թեման, որտեղ քնարական տրամադրությունը հանգեցնում է ոչ թե իրատեսական-քննադատական, այլ խորհրդանշական-պատումային դիտարկումների՝ շեշտադրելով մարդու և հողի անքակտելի միասնությունը։

Ցուցահանդեսներ

  • «Ճանաչիր հայրենի եզերքդ. Քաշաթաղ», անհատական ցուցահանդես, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան, Երևան, 2003
  • «111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից», անհատական ցուցահանդես, Ստեփանակերտի պատկերասրահ, 2007

Անդամակցություն

  • Հայաստանի գրողների միությանանդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
  • Հայաստանի նկարիչների միության անդամ

Երկեր

  • Շուշեցու հիշատակարանը, Երևան, 2013։
  • Նեռը իմ մեջ, Երևան, 2010, նաև անգլերեն (Devil in me, www.amazon.com, 2013, novelle)։
  • Արցախյան գոյամարտի համահավաք (մատենաշար 5 հատորով), Երևան, 2008-2011։
  • Նզովյալներ, Երևան, 2008։
  • Գյուլիստան նամե: 2 հ., 2005:
  • Հեռուստագիշատիչը: Վեպ: 2004:
  • Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին: 2003:
  • Ճողոպրիկի և փոքրիկ Հովիկի արկածները: 2003:
  • Շուշի բերդաքաղաքը: (Պատմությունը մինչև 1920թ.): 2000:
  • Անգլուհու արցախեան ոդիսականը: 1994:
  • Ճերմակ անդունդ: Վիպակներ, պատմվածքներ: 1991:
  • Աղետ: (Վավերագիր): 1990:
  • Հարյուր տարվա երկխոսություն: 1990:
  • ...Եվ նրա շուրջ : Կղզիացող երկիր / Գիրք 1: 1990:
  • Հարյուր տարվա երկխոսություն, (վիպակ), Թեհրան, 1986, էսսե, Երևան, 1989։
  • Վերագտնված օրեր: Վիպակ: 1988:

Պարգևներ

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2012
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2011
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2010
  • ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ՝«Հարյուր տարվա երկխոսություն» գիրքի համար, 1990
  • ԼՂՀ «Երախտիք» մեդալ՝ Արցախյան գործունեության համար

Ծանոթագրություններ

  1. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2020-02-16 
  2. Բորիս Ավանեսի Կարապետյանի մասին ՀԳՄ կայքում
  3. «Ավետիս» (hy-AM)։ Վերցված է 2020-02-16 
  4. «ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԲՈՐԻՍ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org։ Վերցված է 2020-02-16 
  5. «ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԲՈՐԻՍ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org։ Վերցված է 2020-02-16 
  6. Կարապետյան Բակուր Ավանեսի (2013)։ Շուշեցու հիշատակարանը: Պատմավեպ։ Երևան: Անտարես։ ISBN 978-9939-51-431-4 
  7. Կարապետյան Բակուր Ավանեսի (2010)։Պարսամյան Անահիտ Հարությունի, ed.։ Նեռը իմ մեջ: Վեպ։ ժամանակակից հայ արձակ։ Երևան: ՀԳՄ հրատարակչություն։ ISBN 978-9939-58-089-0 
  8. Կարապետյան Բակուր Ավանեսի (2008)։Ասատրյան Անահիտ, ed.։ Արցախյան գոյամարտի համահավաք. Գիրք 1։ Արցախյան գոյամարտի համահավաք մատենաշար։ Երևան: «Շուշի» ԲՀ հրատարակչություն 
  9. Կարապետյան Բակուր Ավանեսի (2008)։ Նզովյալները: Պատմվածքներ և նովելներ։ Երևան: "Շուշի"։ ISBN 978-99941-2-117-5 
  10. Կարապետյան Բակուր Ավանեսի (2005)։ Գյուլիստան նամե: 2 հ։ Երևան: Տիգրան Մեծ։ ISBN 978-99941-0-119-1 
  11. Կարապետյան Բակուր Ավանեսի (2004)։Անանյան Լևոն Զաքարի, ed.։ Հեռուստագիշատիչը: Վեպ։ Երևան: ՀԳՄ։ ISBN 978-99941-34-36-6 
  12. Կարապետյան Բակուր Ավանեսի (2003)։ Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին։ Երևան: Անտարես 
  13. Կարապետյան Բակուր Ավանեսի, Հակոբյան Խորեն Զավենի (2003)։Գրիգորյան Կ, ed.։ Ճողոպրիկի և փոքրիկ Հովիկի արկածները: Հեքիաթ։ Երևան: Առերեսում-Անի։ ISBN 978-99930-887-2-1 
  14. Կարապետյան Բակուր Ավանեսի (2000)։Ուլուբաբյան Բագրատ Արշակի, Խուրշուդյան Լենդրուշ Արշակի, eds.։ Շուշի բերդաքաղաքը: Պատմությունը մինչև 1920թ.) = Fortress city Shushi: (History untill 1920։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալսարանի հրատ 
  15. Կարապետյան Բակուր Ավանեսի (1994)։Համբարձումյան Վազգեն Գուրգենի, ed.։ Անգլուհու արցախեան ոդիսականը: Բարեգործական ուղևորություններ։ Երևան: Եղիա Բաբումեան գրակ. հրատ. ֆոնդ։ ISBN 978-5-8079-0950-3 
  16. Կարապետյան Բակուր Ավանեսի, Գրիգորյան Ս. Վ (1991)։Կարճիկյան Համլետ Թորգոմի, Արիստակեսյան Մ Ա, eds.։ Ճերմակ անդունդ: Վիպակներ, պատմվածքներ։ Երևան: Նաիրի։ ISBN 978-5-550-00573-6 
  17. Կարապետյան Բակուր Ավանեսի (1990)։Հովնանյան Մ Օ, Անանյան Լևոն Զաքարի, eds.։ Աղետ: Վավերագիր։ Երևան: Գիտելիք 
  18. Կարապետյան Բակուր Ավանեսի (1990)։ Հարյուր տարվա երկխոսություն։ Երևան: Հայաստան 
  19. Կարապետյան Բակուր Ավանեսի, Հակոբյան Խորեն Զավենի (1990)։Ղուկասյան Ամալյա Արմենակի, ed.։ Եվ նրա շուրջ: Կղզիացող երկիր. Գիրք 1։ Երևան: Արևիկ։ ISBN 978-5-8077-0481-8 
  20. Կարապետյան Բակուր Ավանեսի (1988)։ Վերագտնված օրեր: Վիպակ։ Երևան: Սովետական գրող 

Աղբյուրներ

  • Սանթրյան, Վանիկ։ «Բակուր Կարապետյանի յոթ կյանքը», www.hhpress.am, 17.06.2011:
  • Սանթրյան, Վանիկ։ «Մարգուշավանի կորած անուրջները»:
  • Հայաստանի Գրողների միության տեղեկատու, 1995:
  • Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 629: