The basics
Quick facts
Gender:
Male
Birth:
23 October 1970(Gyumri, Aleksandropol County, Georgia-Imeretia Governorate, Armenia)
Star sign:
Education:
Gerasimov Institute of Cinematography
Rostokino District, North-Eastern Administrative Okrug, Russia
Gerasimov Institute of Cinematography
Rostokino District, North-Eastern Administrative Okrug, Russia
(1992 - 1994)
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Ֆիլմագրություն Ծանոթագրություններ
The details
Biography

Introduction

Արմեն Գասպարյան (հոկտեմբերի 23, 1970(1970-10-23), Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն

Արմեն Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 23-ին Լենինականում։ Ավարտել է Ս․ Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը։ Սովորել է նաև Կումայրի-Փյունիկ 21-րդ դար կինոստուդիայում։ Ավարտել է Գյումրիի կինոռեժիսուրայի դասընթացները (Ալբերտ Մկրտչյանի արվեստանոց), իսկ 1994 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) սցենարական դասընթացները (Վալենտին Չյորնիխի արվեստանոց)։

2008 թվականին ստաժավորվել է Գերմանիայի Արենսհոպ քաղաքի Kunstler Haus Lukas ընկերությունում։

Մի քանի փաստագրական հեռուստատեսային և կինոֆիլմերի հեղինակ է։ Ստացել է մի շարք եվրոպական միջազգային կինոփառատոների մրցանակներ։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

Տարեթիվ Փաստագրական ֆիլմ
2011 Հայկական հաց
2008 Իմ եղբայրը եպիսկոպոս է
2004 Ռուսական անուն
2003 Սուրբ ծննդի տարածքը
2002 Ռեստավրատորների ժամանակագրությունը
1999 Խավարման վկաները
1995 Պատարագ

Սցենարիստ

Տարեթիվ Ֆիլմ
2011 Վերջին նոյեմբերը (անավարտ)
2011 Հայկական հաց
1999 Խավարման վկաները

Պրոդյուսեր

Տարեթիվ Ֆիլմ
2011 Հայկական հաց
1999 Խավարման վկաները

Ծանոթագրություններ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն