Zaid Ali
Pak-canadian youtube comedian

Zaid Ali

The basics
Quick facts
Intro
Pak-canadian youtube comedian
Gender:
Male
Work field:
Biography menu
Menu

Jump to

Introduction Կարիերա Շրջագայություններ Ծանոթագրություններ Արտաքին հղումներ
The details
Biography

Introduction

Զաիդ Ալի (ուրդու՝ زید علی), ավելի հայտնի է իր յություբյան ZaidAliT մականունով, կանադա-պակիստանցի յություբյան անձ և Օնտարիոյի հայտնի սոցիալական անձ, ով ավելի հայտնի է իր հոլովակներով:

Կարիերա

Դեսիի մշակույթը Ալիի հոլովակների հիմնական թեման է։ Նա մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆեյսբուքում և Յություբում։ Նա նաև նկարահանում է վլոգներ և դրանք տեղադրում իր ZaidAliTV Vlogs ալիքում։ 2016 թվականի հունվարին նրա ալիքը արդեն ուներ 420,000 բաժանորդ և 47 միլիոն դիտում, իսկ նրա ֆեյսբուքյան էջը ունի 1 միլիոնից ավելի հավանում։ 2015 հունվարին նրան առաջարկեցին խաղալ հոլիվուդյան ֆիլմում, որտեղ կար համբույրի տեսարան, բայց նա մերժեց առաջարկը, քանի որ նա իրեն չէր պատկերացնում այդպիսի տեսարաններում: 2015 թվականի մարտին նա ներբեռնեց «Bollywood dialogue in real life» անունով հոլովակ, որն իր թվիթերյան էջում մեջբերել է հնդիկ դերասանուհի Սոնակշի Սինհա:

Շրջագայություններ

Պակիստան

2015 թվականի մարտին Զաիդը շրջագայությունով այցելեց Պակիստան: Նա՝ որպես հյուր, մասնակցել է մի քանի հեռուստահաղորդումների

  • Naya Pakistan Talhat Hussain Kay Sath
  • Good Morning Pakistan

ՄԹ

Զաիդը նաև այցելել է Միացյալ Թագավորություն. շրջագայությունը տևել է 2015 թվականի մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը։ Նրա հետ այցելել են մի քանի կատակերգուներ, ովքեր եկել էին օգնելու սիրացի մայրերին և նրանց նորածին երեխաներին։ Զաիդ Ալին նաև մասնակցել է BBC Asian Network-ին DJ Noreen Khan-ի հետ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ