

The basics
Quick facts
Intro
Armenian actress
Gender:
Female
Places:
Work field:
Birth:
13 March 1980
Star sign:
The details
Biography
Introduction
Սոֆյա Լևոնի Թորոսյան (մարտի 13, 1980(1980-03-13)), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Կենսագրություն
Սոֆյա Թորոսյանը ծնվել է 1980 թվականի մարտի 13-ին։ Սովորել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից գործող Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում (ուսուցիչ՝ Ա․ Բակուլով) և Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում (ուսուցիչ՝ Ի․ Նաումովա)։
2004 թվականին ավարտել է Տնտեսագիտության և մշակույթի ինստիտուտը՝ «դրամատիկական թատրոնի ու կինոյի դերասանուհի» մասնագիտացմամբ (Վիկտոր Լիտվինովի դասարան)։
2004 թվականից՝ Մոսկվայի հայկական թատրոնի (ղեկավար՝ Սլավա Ստեփանյան) դերասանուհի։
Գործունեություն
Դերերը թատրոնում
| Հեղինակ | Ներկայացում | Դեր |
|---|---|---|
| Ըստ Էլինոր Փորթերի
«Փոլլիաննա»վեպի |
Լույս Մարի․ ձոն բերկրանքի | Միսս Մարի |
| Ըստ Ռենե Տոմի «8 սիրող կանայք»
պիեսի |
8 կանանց մոտ տղամարդը․․․ առանց երջանկության | Լուիզա |
| Վիլյամ Սարոյան | Հեյ, ով կա | կին |
| Պերճ Զեյթունցյան | Դատն ընթանում է․․․ | Թալեաթի կին |
| Գ․ Տեր-Ալեքսանյան | Վայ, վայ կամ վոյաժ հայկական ձևով | Մայա |
| Բրենդոն Թոմասի «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ»
պիեսի |
Ну и тетка! | Դոննա Ռոզա |
| Լեոնիդ Ենգիբարով | Մի՛ նեղացրեք մարդուն | ծաղիկով աղջիկ |
| Հանս Քրիստիան Անդերսեն | Արքայադուստրը սիսեռահատիկի վրա | արքայադուստր |
| Վ․ Բալաշով | Պագանինի | Բեատրիչե |
| Նատալյա Բոնդարչուկ | Հանդիպումներ Սոլյարիսում | Նատալյա |
| Միխայիլ Լերմոնտով | Դիմակահանդես։ #Նինայի դերը | Նինա |
| Էռնստ Հոֆման | Մարդուկ-Ջարդուկը | Երշիկի թագուհի |
| Շառլ Պերո | Մոխրոտիկը | կնքամայր փերի |
| Սերգեյ Ակսակով | Ալ ծաղիկ | դայակ |
Դերերը կինոյում
| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2018 | Կնոջ սիրտը | Սվետա |
| 2018 | Ինչ մենք չենք դառնա | Անժելա |
| 2018 | Տաս նետ մեկի համար | բուժքույր |
| 2017 | Սիրո հայելիներ | բուժքույր |
| 2013-2015 | Վերջին Մոհիկյանը | Մարինե Թախաթյան |
| 2013 | Սպարտակի երկրորդ ապստամբությունը | Վիլենա |
| 2013 | Անգին սեր | Նինա |
| 2012 | Արթնանա՞նք միասին | Պոլինա |
| 2012 | Քողարկված | Կիրա Կուբանյան |
| 2011 | Ճենապակյա հարսանիք | ծննդկան |
| 2011 | Նռան համ | դրվագ |
| 2010-2011 | Մարուսյա | Լյալյա |
| 2010 | Ջոկեր | Կատյա |
| 2009 | Գյուղական կատակերգություն | Զազա |
| 2008 | Սեփական ճշմարտություն | Գայանե |
| 2007 | Հոգուս միակ սերը | Մարիա Ռաևսկայա |
| 2005 | Անհետաձգելի բուժօգնություն 2 | Դանա |
| 2003 | Հատուկ նշանակության ջոկատ 2 | Զուլֆիա |
Մրցանակներ և պարգևներ
- «Ոսկե դյուցազն» արվեստների 4-րդ սլավոնական ֆորումի դափնեկիր։ Ոսկե դիպլոմ «Հանդիպումներ Սոլյարիսում» ներկայացման մեջ դերակատարման համար (2013, Մոսկվա)։
- «Մոսկվա՝ աշխարհի քաղաք» ազգային թատրոնների 6-րդ փառատոն-մրցույթի մրցանակակիր (2009)
- Մոսկվայի հայկական թատրոնի Ոսկե կրծքանշան (2009, Մոսկվա)
Ծանոթագրություններ
- ↑ «Торосян Софья Левоновна»։ kino-teatr.ru։ Վերցված է 2019-01-02
- ↑ «Софья Торосян - Московский Армянский театр»։ www.mosarmteatr.com։ Վերցված է 2019-01-02