

Introduction
Սոֆյա Վիկտորովնա Դոնիանց (ռուս.՝ Софья Викторовна Донианц, հուլիսի 21, 1985(1985-07-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Կենսագրություն
Սոֆյա Դոնիանցը ծնվել է 1985 թվականի հուլիսի 21-ին Մոսկվայում։
Սովորել է թատերական թեքումով հատուկ դպրոցում՝ Պ․ Կուդրյաշովի դասարանում։ «Էրմիտաժ» թատրոնում խաղացել է «Սոնեչկան և Կազանովան» ներկայացման մեջ։ Ավարտել է Միջազգային անկախ էկոլոգիական-քաղաքագիտական համալսարանը։
2012 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը՝ Վլադիմիր Անդրեևի արվեստանոցը։ 2015-2016 թվականներին սովորել է Մոսկվայի նոր կինոյի դպրոցում՝ Անատոլի Վասիլևի լաբորատորիայում։ 2017 թվականին սովորել է Ստելլա Ադլերի դերասանական ստուդիայում (Նյու Յորք)։
2013 թվականից աշխատում է Պոկրովկա փողոցի վրա գտնվող թատրոնում։
Ընտանիք
- Մայրը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Միաժամանակ զբաղվում է ջրանկարչությամբ։
- Քույրը զբաղվում է գովազդով, բնակվում է Նոր Զելանդիայում։
Ֆիլմագրություն
| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2020
(ընթացքում) |
Մենք | |
| 2019
(ընթացքում) |
Ռուսական լեռներ | |
| 2019
(ընթացքում) |
Փարիզ | |
| 2017 | Мальчишник | |
| 2015 | Ամուսնալուծություն | Օլգա Նիկոլովա |
| 2014 | Դևեր | ուսանողուհի |
| 2013-2014 | Ոսկորներ | Մաշա Կլյուևա |
| 2013 | Ազնվազարմ օրիորդների ինստիտուտի գաղտնիքը | Վանդա Մոգիլևսկայա |
| 2013 | Անհայտ կորածները | Օլեսյա Լիպա |
| 2013 | Ժամանակի հանգույցը | Վանդա Մոգիլևսկայա |
| 2009 | Օզյորնայայի վրա գտնվող տունը | Դաշա |
| 2007-2008 | Տատյանայի օրը | Կատյա Ռիբկինա |
Ծանոթագրություններ
- ↑ «Донианц Софья Викторовна»։ kino-teatr.ru։ Վերցված է 2019-01-09
- ↑ «Софья Донианц - биография, информация, личная жизнь, фото, видео»։ stuki-druki.com (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-09
- ↑ Хитров Антон (22 Апреля 2018)։ «Голубая мечта Софьи Донианц»։ vogue.ru։ Վերցված է 09.01.2019
Արտաքին հղումներ
- Սոֆյա Դոնիանցի պաշտոնական կայք
- «Героиня сериала "Татьянин день'любит мужчин с крутым нравом»։ www.peoples.ru (ռուս.)
- «Софья Донианц о съемках с Антонио Бандерасом, кастинге через Facebook и любви к Достоевскому»։ ru.hellomagazine.com (ռուսերեն)