

Simon Babijan
The basics
Quick facts
Gender:
Male
Places:
Work field:
Birth:
1878(Simferopol, Russia)
Death:
1950(Samarkand, Uzbekistan)
Residences
Samarkand, Uzbekistan
The details
Biography
Introduction
Սիմոն Առաքելի Բաբիյան (1878 - 1950), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Սիմֆերոպոլ քաղաքում (Ղրիմ)։ Նրա առաջին բանաստեղծությունը տպվել է «Տարազ» պարբերականում։ Աշխատակցել է Ղրիմում լույս տեսնող «Կոմունայի զանգ» (1921) թերթին։ Կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում։ 1944-ին տեղափոխվել և բնակություն է հաստատել Սամարղանդում (Ուզբեկստան), որտեղ էլ մահացել է։
Երկեր
- Բանաստեղծություններ, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 35 էջ։
- Ակկորդներ (բանաստեղծությունների երկրորդ գրքույկ), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 36 էջ։
- Բանաստեղծություններ, Մոսկվա, Պետհրատ, հրատարակություն Յալթայի կենտրոնական հանձնաժողովի, 1924, 196 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
- Մաքսիմ Գորկի, Մակար Չուդրա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյան, 1903, 30 էջ։
- Լ. Ն. Անդրեև, Անդունդը, Ս. Պետերբուրգ, 1904, 33 էջ։
- Ի. Ակուրատեր, Մինիատյուրներ, Նոր Նախիջևան, 1911, 16 էջ։
- Ն. Լյաշկո, Զորացող թևեր (պատմվածք), Մոսկվա, ԽՍՀՄ ժողկենտհրատ, 1928, 47 էջ։
- Յոհաննես Բեխեր, Գորշ շարքեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 36 էջ։
- Նեկսե Մարտին Անդերսեն, Պելլե Նվաճող (վեպ), Մոսկվա, 1933, 295 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, Պետհրատ, 1934, 268 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 224 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Հրանտ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 89