Serhii Babkin
Ukrainian singer, actor and author

Serhii Babkin

The basics
Quick facts
Intro
Ukrainian singer, actor and author
A.K.A.
Sergei Nikolaevich Babkin
Gender:
Male
Birth:
7 November 1978(Kharkiv, Kharkiv Oblast, Ukraine)
Star sign:
Education:
Kharkiv Conservatory
Kharkiv, Kharkiv Oblast, Ukraine
Biography menu
Menu

Jump to

Introduction Կինոյի դերասան Ընտանիք Սկավառակագրություն Ծանոթագրություններ Արտաքին հղումներ
The details
Biography

Introduction

Սերգեյ Նիկոլայի Բաբկին (ուկր.՝ Сергій Миколайович Бабкін, նոյեմբերի 7, 1978(1978-11-07), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երաժիշտ, դերասան, հեղինակ և կատարող։ «5’nizza» խմբի անդամ։ «Ուկրաինայի ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանի մարզիչ։

Կինոյի դերասան

Կինոյում նկարահանումների առաջին հաջողակ փորձը եղել է էպիզոդիկ դերը «Ռուսական» (Մոսֆիլմ, 2005) ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Էդուարդ Լիմոնովի ստեղծագործությունների հիման վրա։ Նկարահանումներն անցկացվել են Խարկովում։

2007 թվականին մասնակցել է «Ռադիոյի օրը» ֆիլմի նկարահանումներին, որտեղ խաղացել է ինքն իր դերը։

2009 թվականին գլխավոր դերն է խաղացել Վլադիմիր Լերտի «Թողտվություն» ֆիլմում: Բաբկինի հետ միասին նկարահանվել է Բոգդան Ստուպկան, «Թողտվություն» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը «Բումբոքս» խումբն է։ Նրանց «Наодинцi» տեսահոլովակը նկարահանվել է ֆիլմի նկարահանման հրապարակում, իսկ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը Սերգեյ Բաբկինն է։

2014 թվականին կնոջ՝ Սնեժանա Բաբկինայի հետ միասին մասնակցել է «Ալեքսանդր Դովժենկո: Օդեսսայի արշալույս» (2014) ֆիլմին։

Բացի այդ՝ Սերգեյ Բաբկինը էպիզոդիկ դերեր է տանում հետևյալ ֆիլմերում.

«Ինչպես կին ձեռք բերել» (2013)՝ գերեզմանափոր

«Հեփի էնդ» (2013) - մաֆիա խաղացող

«Գանձ: Սարսափելի ամանորյա հեքիաթ» (ТВ, 2007) Մաքս

«Ֆենոմեն» (2005)։

Ընտանիք

Իր ապագա կնոջ՝ Սնեժանա Բաբկինայի (օրիորդական ազգանուն՝ Վարդանյան) հետ Սերգեյ Բաբկինը ծանոթացել է 2007 թվականին, երբ նա միացել է «Թատրոն 19»-ին։

2008 թվականի մայիսի 11-ին Սերգեյը և Սնեժանան պսակվել են։

2009 թվականի մարտի 27-ին պաշտոնապես ամուսնացան։

Սերգեյը և Սնեժանան դաստիարակում են երկու երեխաների՝ դստերը՝ Վեսելինային և որդուն՝ Արթուրին։

Բաբկինը հաճախ խոստովանում է, որ ընտանիքն իր համար կյանքում ամենակարևորն է։ Ամուսինները փորձում են իրենց ողջ ազատ ժամանակն անցկացնել երեխաների հետ՝ կազմելով հյուրախաղային գրաֆիկներն այնպես, որպեսզի հաճախ լինեն տանը և որքան հնարավոր է քիչ բացակայեն։ Հարևանները երկար ժամանակ վստահ էին այն բանում, որ Սերգեյ Բաբկինը գործազուրկ է, քանի որ անընդհատ զբոսնում էր երեխաների հետ։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • УРА! (2004)
  • БИС! (2005)
  • Сын (2005)
  • Мотор (2007)
  • Аминь.ru (2008)
  • Взблатнулось (2008)
  • Снаружи и внутри (2010)
  • STAR`YO (2012)
  • Сергевна (2013)
  • #неубивай (2016)

Սինգլներ

  • СН.Г.! (2005)
  • Моя Любовь (2012)
  • ГГГ (2016)
  • Петя (2016)

K.P.S.S.

  • Свинец (ալբոմ) (2010)

Ծանոթագրություններ

  1. ValdemarLERT (2010-01-03)։ «Бумбокс Наодинцi - HD»։ Վերցված է 2017-01-15 
  2. «Сергей Бабкин сыграл Александра Довженко(фото)»։ www.segodnya.ua։ Վերցված է 2017-01-15 
  3. «Сергей Бабкин — фильмы — КиноПоиск»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2017-01-15 
  4. «Хэппибездей недели. Сергей Бабкин»։ Karabas Live (ru-RU)։ 2016-11-07։ Վերցված է 2017-04-03 
  5. Сергей Бабкин - «Сергевна» ****
  6. Вокруг Шансона | Сергей Бабкин «Сергевна»
  7. «Wall»։ vk.com։ Վերցված է 2016-06-30 

Արտաքին հղումներ

  
  Սոցիալական ցանցերում
  
  Սոցիալական ցանցերում
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր