

Introduction
Լևոն Մեսրոպի Մեսրոպ (Մեսրոպյան) (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1960, Փարիզ, Ֆրանսիա), հայ գրող, բանասեր, հասարակական-մշակութային գործիչ։
Կենսագրություն
Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ Մեսրոպի պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946), «Օտարականը» (1959) պիեսները, «Քուր- դիստան և քուրդերը» (1957) ուսումնասիրությունը։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար խայյամ», 1923)։ 1946 թվականին և 1954 թվականին մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին։
Երկեր
- Կախարդող լեռը, Ե., 1955 թ.
Աղբյուրներ
- Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 671:
Ծանոթագրություններ
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեսրոպ , Լեւոն»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-01-17
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Լևոն Մեսրոպ»
- ↑ Ով ով է. հայեր, կենսագրական հանրագիտարան, 2007: հատոր 2:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 469)։ |