

Grigor Pitsak
The details
Biography
Introduction
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ մանրանկարիչների ցանկ
Գրիգոր Պիծակ (անհայտ - անհայտ), Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի մանրանկարիչ։
Կենսագրություն
Գործել է Ասի և Գռների գրչատներում, աշակերտել Հովհաննես Արքաեղբորը։ Նրա պատկերազարդած ձեռագրերի՝ «Մասունք Նոր կտակարանի» (1284), Ավետարան (1297), Մանրուսմունք (1312) (բոլորը՝ Մատենադարան, ձեռագրեր № 196, 7663, 8623) պատկերներին հատուկ է գծային ճկունությունը. ոսկեփայլ ֆոնին սպեկտրի գույներով նկարված բուսական և կենդանական զարդամոտիվները ստեղծում են օպտիկական փակ միջավայր («Աստծո լույսի» սիմվոլիկա)։
Գրիգոր Պիծակի ավանդները զարգացրել է որդին՝ Սարգիս Պիծակը։
Գրականություն
- Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դարի վերջ - XIV դարի սկիզբ), Երևան, 1984։