Grigor Nersisyan
Armenian editor, poet

Grigor Nersisyan

The basics
Quick facts
Intro
Armenian editor, poet
Gender:
Male
Places:
Birth:
1887(Shusha)
Death:
1937
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Ծանոթագրություններ
The details
Biography

Introduction

Գրիգոր Միրզայի Ներսիսյան (1887, Շուշի, Ռուսական կայսրություն - 1937), հայ բանաստեղծ, հարապարակախոս, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ 1926 թվականից կրել է Շերբինին գրական անունը, որն իր ռուս կնոջ ազգանունն է։

Կենսագրություն

Ծնվել է Շուշի քաղաքում։ Շուշիի թեմական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1915 թվականին ընդունվել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել նյութական սուղ պայմանների պատճառով։ 1917-1919 թվականներին եղել է Ալեքսանդրապոլում։ 1919 թվականին փոխադրվել է Աբխազիա։ 1919-1920 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Սուխումին մերձ Բուրճ գյուղի դպրոցում։ Ապա, մինչև 1928 թվականը, աշխատել է Սուխումի տարբեր հիմնարկություններում։ 1928 թվականին վերադարձել է հայրենի Արցախ և աշխատել մինչև կյանքի վերջը՝ 1937 թվականը։ 1929 թվականին եղել է Ստեփանակերտում լույս տեսնող «Կայծ» գրական, գեղարվեստական, քննադատական և գյուղատնտեսական ամսագրի խմբագիրը։ 1928-1937 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։

Ռուսերենից հայերեն է թարգմանել «Ինտերնացիոնալը»։ Փորձել է մրցել Եղիշե Չարենցի հետ և նրա նմանությամբ գրել բազմաթիվ գործեր։

1979 թվականին լույս տեսած «Հայ նոր գրականության պատմություն» ակադեմիական հրատարակության 5-րդ հատորում (էջ 971-972) գրված է. «Հայ պրոլետարական պոեզիայի զարգացման նոր փուլի արժեքավոր էջերից է Գրիգոր Ներսիսյանի «Նոր տարին», «Փոթորիկը», «Ես հավատում եմ», «Արշալույսին» և այլ բանաստեղծություններ։ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը 1930-ին բեմադրել է նրա «Ջախջախված ժանիքներ» պիեսը:

Ծանոթագրություններ