

Introduction
-
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Խաչատուրի Բադալյան (հոկտեմբերի 14, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:14|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր: ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1997):
Կենսագրություն
Գրիգոր Բադալյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը: 1984 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գիտական կենտրոնում: 1993 թվականից Հայաստանի մանկական հակաուռուցքային հիմնադրամի նախագահ, 1994 թվականից՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, 1997 թվականից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր: 1992-2001 թվականներին եղել ՝ ՀՀ առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գլխավոր մասնագետ, 2000 թվականից Հայկական հակաքաղցկեղային միության նախագահն է: 1992-2011 թվականներին SIOP-ի շրջանակներում համաժողովների է մասնակցել Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իրանում, Իտալիայում, Անգլիայում և այլ երկրներում:
Աշխատանքները վերաբերում են մանկական ուռուցքների (հատկապես չարորակ) ախտորոշման և բուժման հարցերին:
Անդամակցություն
- Մանկական ուռուցքաբանների միջազգային ընկերության անդամ (1991-1997)
- ՀՀ քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպության նախագահ (1993)
- ՀՀ մանկական վիրաբույժների և անեսթեզիոլոգների ընկերակցության գործադիր-տնօրեն (1995)
- Հայ ուռուցքաբանների ընկերակցության նախագահ (2000)
- ՀՀ գիտության և կրթության նախարարության բժշկության գծով փորձագիտական հանձնաժողովի անդամ (2001)
- Նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամի Մասնագետների կոմիտեի անդամ (2011)