

The basics
Quick facts
Intro
��այ արձակագիր, թարգմանիչ
Gender:
Male
Work field:
Birth:
1 January 1899(Vladikavkaz, Russia)
Death:
3 January 1973(Yerevan, Armenia)
Star sign:
Residences
Yerevan, Armenia
The details
Biography
Introduction
Գրիգոր Գրիգորի Արեյան (հունվարի 1, 1899(1899-01-01), Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1973(1973-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա) քաղաքում։ Ավարտել է Տաշքենդի ռուսական արական գիմնազիան, 1927 թվականին Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1927-1947 թվականներին աշխատել է բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1951 թվականից բնակվել է Երևանում։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում որպես սրբագրիչ, ապա ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության պոլիգրաֆիական արդյունաբերության և հրատարակչությունների գլխավոր խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր։ Մահացել է Երևանում:
Երկեր
- Ապրելու իրավունքը, Երևան, «Հայաստան», 1969, 296 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից և լատիներենից)
- Շանդոր Պետեֆի, Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1952, 62 էջ։
- Անտիկ գրականության քրեստոմատիա (թարգմանության հեղինակակից Սողոմոն Տարոնցի), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1954, 265 էջ։
- Անատոլ Ֆրանս, Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, որոնցից վերջինը՝ «Հրեշտակների ապստամբություն», թարգմանել է Գ. Արեյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 594 էջ։
- Անատոլ Ֆրանս, Կրենքըբիլ (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1959, 32 էջ։
- Գյուստավ Ֆլոբեր, Սալամբո (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 368 էջ։
- Լուկրեցիոս, Իրերի բնության մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 230 էջ։
- Ալեն Ռենե Լը Սաժ, Կաղ սատանան (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 219 էջ։
- Ֆրանսիս Կարսակ, Տիեզերքի Ռոբինզոնները (վիպակ), Երևան, «Հայաստան», 1966, 212 էջ։
- Անատոլ Ֆրանս, Սիլվեստր Բոննարի ոճիրը (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 260 էջ։
- Կիրիլ Անդրեև, Արկած որոնողները, Երևան, «Հայաստան», 1968, 362 էջ։
- Լուի Բոսենար, Կապիտան թոկից փախածը (պատմավեպ), Երևան, «Հայաստան», 1972, 361 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 57-58