The basics
Quick facts
A.K.A.
Gabriel Hovsep Hovhannisyan
Gender:
Male
Places:
Birth:
1 May 1896(Tbilisi, Georgia)
Death:
1949
Star sign:
Instruments:
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Գիսակի երկերի մատենագրությունը Ծանոթագրություններ
The details
Biography

Introduction

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիսակ (այլ կիրառումներ)

Գիսակ (Գաբրիել Հովսեփի Հովհաննիսյան, 1896, մայիսի 1 - 1949), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, երգիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Օգտագործել է նաև Կիսլանջ ծածկանունը։

Կենսագրություն

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը ու Թիֆլիսի կոնսերվատորիան։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ։ Գրել սկսել է 1913 թվականից։ Նրա առաջին գործերը տպագրվել են «Հասկեր» և «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրերում։

Հովհաննես Թումանյանի «Գիքորը» առաջին անգամ Գիսակ Հովհաննիսյանն է վերածել պիեսի, որի բեմադրությունը հավանել է ինքը՝ Թումանյանը։

Նա որպես մեներգիչ (տենոր) մասնակցել է բազմաթիվ երաժշտական համերգների։ Մահացել է 1949 թվականին:

Գիսակի երկերի մատենագրությունը

  • Ուղղագրական ծոցատետր, Թիֆլիս, Սախելգամի, 1933, 33 էջ։
  • Փոքրիկ էնտուզիաստներ, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 32 էջ։
  • Ամբեն ու Ռամբեն, Երևան, Պետհրատ, 1936, 11 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1963, 22 էջ։

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 118