Felix Simonian
Armenian cellist, composer, educator

Felix Simonian

The basics
Quick facts
Intro
Armenian cellist, composer, educator
Gender:
Male
Places:
Work field:
Birth:
27 April 1942(Yerevan)
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Ստեղծագործություններ Պարգևներ, մրցանակներ Տես նաև Ծանոթագրություններ Արտաքին հղումներ
The details
Biography

Introduction

Ֆելիքս Սիմոնյան (1942, ապրիլի 27, Երևան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։

Կենսագրություն

Ֆելիքս Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: Աշակերտել է ռուս դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին։ 1976-1990 և 1990-2000 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական լարային քառյակի թավջութակահարը։ Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել Փարիզի «Gaveau Halls»-ում, Վիեննայի պետական թատրոնում, Զալցբուրգի Մոցարտեումում, Ստոկհոլմի թագավորական, Վենեցիայի «Doge» պալատներում, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահում, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում»: Կատարել է Ֆրանց Շուբերտի, Բեթհովենի, Օնգզերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սիմոնյանի համար գրվել են ավելի քան 60 երկեր։ Նրա գրած երաժշտությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր:

Ստեղծագործություններ

  • «Նարեկացի»
  • «Տեսանելիից վեր»
  • «Կիլիկիա»

Գործիքավորումներ

  • Մ. Մառե՝ «Ֆոլիա»
  • Գ. Ֆրեսկոբալդի՝ «Կասսադո», « Տոկկատա»

    Պարգևներ, մրցանակներ

    • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
    • ՀՀ պետական մրցանակ

    Տես նաև

    • Կոմիտասի անվան պետական լարային քառյակ

    Ծանոթագրություններ

    Արտաքին հղումներ