

Introduction
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սամվելի Սամվելյան (հուլիսի 16, 1983(1983-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աստվածաբան, գրող, արձակագիր։
Կենսագրություն
Դավիթ Սամվելյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ 1990-2000 թվականներին սովորել է թիվ 181 դպրոցում։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատում։ 2004-2006 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, ստանալով կրոնագետ-եկեղեցաբանի մագիստրոսի կոչում։ 2006-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2005 թվականի դեկտեմբերի 3-ին «Եկեղեցին որպես մշակույթի պահպանման ու զարգացման օջախ» թեմայով ներկայացրել է զեկույց Օշականում կազմակերպված «Եկեղեցի, Պետություն, Երիտասարդություն» գիտաժողովի ընթացքում։ 2016 թվականի հունիսի 20-ին «Աստղագիտություն և Պոեզիա» թեմայով կարդացել է հատուկ զեկույց ԳԱԱ «Մշակութային Աստղագիտություն» գիտաժողովի ընթացքում։ 2021 թվականի նոյեմբերի 26-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Նորք», «Կայարան», «Գարուն» գրական ամսագրերում և առանձին էսսեներ ու պատմվածքներ էլ էլեկտրոնային պարբերականներից «Գրանիշ», «Անդին», «Գրքամոլ» և այլ կայքերում։
Գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին։ Ստեղծագործությունների կիզակետում մարդն է։
Աշխատանքային գործունեություն
- 2005-2006 թվականներին Արարատյան թեմի երիտասարդաց շարժում, խորհրդական, գանձապահ
- 2005-2006 թվականներին Ազգային առաջնորդության ինստիտուտ. Սաղմոսավան գյուղի դպրոցում կիրակնօրյա դպրոցի և միջոցառումների կազմակերպիչ
- 2008-2009 թվականներին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն, տարածքային պատասխանատու
- 2009-2012 թվականներին Սևանի Վազգենյան հոգևոր Ճեմարանի վերակացու
- 2013 թվականից M.E.P.H. Engineering LTD, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպիչ և վերահսկող
- 2017-2018 թվականներին Բուկինիստ գրախանութների ցանց, գրքի խորհրդատու
- 2019 թվականից «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ
- 2022 թվականից «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Թարգմանություններ
- Գասպարյան Ա., Կովկասի Արքան, Երևան, Էդիթ Պրինտ, 368 էջ
- Օհանջ Կ., Արամյանց. Էդիթ Պրինտ, 160+16 էջ
- Հ․ Ք․ Անդերսեն, Հեքիաթներ,Էդիթ պրինտ, 112 էջ
Հրատարակություններ
- ԵՊՀ պարբերականում «Լուսե Երազ» բանաստեղծություն, 2004
- «Լուսե Երազ» բանաստեղծությունների ժողովածու, 2010
- «Նա և Նրա» արձակ բանաստեղծությունների և նովելների ժողովածու, 2014
- «Արտագաղթած կարոտ» արձակ բանաստեղծությունների, էսսեների և պատմվածքների ժողովածու, 2016, 2019
- «Ռոդենի ձմեռը», 2017, 2019
- «հակաՔԱՂԱՔական», 2019,
- «Զգուշացեք, դռները չեն փակվում», 2020,
- «Հայելապատում»
- «Չորրորդ փողոց» պատմվածքների և էսսեների ժողովածու, 2022
- «Ունայնություն ըստ սերերի» բանաստղծությունների և էսսեների ժողովածու, 2023
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Դավիթ Սամվելյանը Կայարան գրականում
- «Հայրենիքը չեմ կարող կաղապարի մեջ դնել»
- «Նա և Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ Արխիվացված 2014-05-18 Wayback Machine
- Մի շտապեք մարդկանց ասել «հաջողություն», ասեք`«ցտեսություն»… Արխիվացված 2015-01-23 Wayback Machine
- Անվերադարձ արտագաղթած կարոտներ. Դավիթ Սամվելյանի նոր ժողովածուն կներկայացվի ընթերցողներին
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 22449 |
|---|---|
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 22449 |