David Babayan
Armenian director, actor and screenwriter

David Babayan

The basics
Quick facts
Intro
Armenian director, actor and screenwriter
Gender:
Male
Birth:
26 July 1966(Yerevan, Armenia)
Star sign:
Education:
Brusov State University
Armenia
Employers:
Channel One Russia
Moscow, Moscow Governorate, Russia
(1993 - 1995)
VGTRK
Russia
(1993 - 1996)
2×2
Soviet Union
SHARM Holding
(1996 - )
Family:
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Տեսահոլովակներ Ծանոթագրություններ
The details
Biography

Introduction

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Ռաֆայելի Բաբայան (հուլիսի 26, 1966(1966-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։

Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին։

Կենսագրություն

1988 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ 1987-1993 թվականներին Երևանի պետական Կամերային թատրոնում խաղացել է մոտ 10 դեր։ Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի։ 1988 թվականին, Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը։ 1989 թվականին եղել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսորը, սցենարիստն ու երաժշտության հեղինակը, 1993-1995 թվականներին՝ ռուսական «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե` բոլոր աստղերը» հաղորդման համառեժիսորն ու հաղորդավարը, 1993-1996 թվականներին՝ ռուսական «ВГТРК» հեռուստաալիքի «Իվանով, Պետրով, Սիդորով», «2/2» հեռուստաալիքի «Дипломатический курьер» հաղորդումների ռեժիսորը։ Մոսկվայում բեմադրել է «Պիգմալիոն» ներկայացումը։ Եղել է մոսկովյան «Պոլե չուդես» թերթի և «Ինտերկոնտ» ամսագրի կրեատիվ մենեջերը։

1992 թվականին Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղայանի հետ համատեղ, ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը։ Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ՝ դոկումենտալ ֆիլմի համար։ 1996-1997 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում։ 1996 թվականին խաղացել է «Մեր բակը» կինոնկարում։ 1998 թվականից «Շարմ» ընկերության գլխավոր ռեժիսորն է։ Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր, պոեզիայի ժողովածուներ, «Панихида на бис» վեպը, «The fingers by their own» ջազ ալբոմը։

Տեսահոլովակներ

  • «Բարև երկիր»
  • «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»
  • «Ձեռքդ տուր»
  • Ֆորշի «Այսպես էլ ապրում ենք»
  • Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»
  • Ալլա Լևոնյանի «Գնա ու կռվիր»
  • Ջիվան Գասպարյանի «Գորանի»
  • Ինգա և Անուշ Արշակյանների «Գութան», «Ջան, ջան», «Մենք ենք ու սարերը մեր»

Եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարքի, «Շեկո» նովելի և ավելի քան 500 գովազդային հոլովակների ռեժիսորը։

Տրանզիտ» նախագծեր

  • «Երևան-Մոսկվա տրանզիտ»
  • «Երևան-Կիև

Ֆեյշն շոուների բեմադրիչ

  • «Isis reborn»
  • «Fashion jazz Q»
  • «Видеть деревья там, где другие видят столбы»

Ծանոթագրություններ