Daria Babayan
Botanist and mycologist

Daria Babayan

The basics
Quick facts
Intro
Botanist and mycologist
Gender:
Female
Places:
Work field:
Birth:
27 September 1904(Saint Petersburg, Russian Empire, Tsardom of Russia)
Death:
13 January 1988
Star sign:
Residences
Yerevan, Armenia
Education:
Saint Petersburg State Agrarian University
Saint Petersburg, Russian Empire, Russia
( - 1925)
Employers:
Armenian National Agrarian University
Yerevan, Armenia
(1930 - 1950)
Yerevan State University
Yerevan, Armenia
(1945 - )
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Անդամակցություն Պարգևներ Երկեր Ծանոթագրություններ
The details
Biography

Introduction

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դարյա Նիկոլայի Բաբայան (օրիորդական ազգանունը` Տետերևնիկովա, սեպտեմբերի 27, 1904(1904-09-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1988(1988-01-13)), բուսաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1945), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։

Կենսագրություն

Դարյա Բաբայանը ծնվել է 1904 թվականին Լենինգրադում՝ ճարտարապետի ընտանիքում։ 1925 թվականին ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1929 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ ամուսնու` Ա. Ա. Բաբայանի հետ շարունակել է հետազոտական աշխատանքները, աշխատել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանում, 1930-1949 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, 1972-1976 թվականներին` Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչ դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու, 1934-1938 թվականներին` ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանի բաժնի վարիչ։ Արագ տեմպերով սովորել է հայերեն և 1933 թվականից դասախոսությունները կարդացել է հայերենով։

Աշխատանքները վերաբերում են սնկաբանության և ֆիտոպաթոլոգիայի, գյուղատնտեսական մշակաբույսերի հիմնական վնասաբեր հիվանդությունների հարուցիչների կենսաբանության ուսումնասիրությունների հարցերին։

Անդամակցություն

  • Բուսաբանության հանրապետական խորհրդի անդամ
  • Հանրապետական պրոբլեմային խորհրդի անդամ
  • «ՀԽՍՀ բուսաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Պատվո նշան շքանշան

Երկեր

  • Անտառային ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքարը դրանց դեմ, Երևան։ Հայպետհրատ, 1953 թ.:
  • Բանջարանոցային կուլտուրաների հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները Հայկական ՍՍՌ-ում, Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ, 1954 թ.:
  • Դաշտապաշտպան անտառաշերտերի պտղատու ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքար նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1951 թ.:
  • Եգիպտացորենի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ Ա. հ., 1957 թ.
  • Ժանգասնկերի կարգը։ (Դասախոսություն), Երևան։ Ա. հ., 1974 թ.
  • Ինչպես պահպանել այգին և բանջարանոցը գյուղատնտեսական հիվանդություններից և վնասատուներից, Երևան։ ԵՊՀ հրատ., 1954 թ. (համահեղինակ)։
  • Ծխախոտի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ., 1959 թ.:
  • Կարտոֆիլի հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1955 թ.
  • Կարտոֆիլի ֆիտոֆտորա հիվանդությունը և պայքարը նրա դեմ։ Երևան։ Գյուղհրատ, 1937 թ.:
  • Հայաստանի ուտելի և թունավոր սնկերը և նրանց օգտագործումը։ Երևան։ Պետ. համալս. հրատ., 1957 թ.
  • Հացաբույսերի մրիկը։ (Հայաստանի բույսերի պաշտպանության գիտահետազոտական կայանի աշխատանքներից)
  • Երևան։ Գյուղհրատ, 1936 թ., (համահեղինակ)։
  • Մեղուները և բույսերի փոշոտումը։ Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983 թ. (համահեղինակ)։
  • Պտղատու ծառերի հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները։ Երևան։ Պետհրատ, 1931 թ.

Ծանոթագրություններ