

Introduction
Անտոն Վատլին (նոյեմբերի 4, 1994(1994-11-04), Պավլոդար, Ղազախստան), ավելի հայտնի է Bumble Beezy բեմական կեղծանվամբ, ռուսական հիփ-հոփ կատարող և երգերի հեղինակ: Լայն լսարանին հայտնի է արագ կատարման ոճով, ինչպես նաև երաժշտական հաճախակի արդյունավետությամբ:
Կենսագրություն
Վաղ ժամանակաշրջան
Անտոնը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 4-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում։ Անտոնը ընկերասեր էր, շատ ընկերներ ուներ և լավ մանկություն անցկացրեց այդ քաղաքում։
2005 թվականին նա և նրա ընտանիքը որոշում են տեղափոխվել Ռուսաստան, քանի որ նրա ծնողները ավելի շատ հեռանկարներ են տեսել որդու համար:
Սկզբում նրանք ապրել են Օմսկում, իսկ հինգ տարի անց տեղափոխվել են Պերմ, որտեղ Անտոնն ապրել է մինչև 2017 թվականը: Ռեփ սկսել է լսել Լիլ Ուեյնի ստեղծագործության շնորհիվ, որին Անտոնն ինքը համարում է մեծ երաժիշտ, ինչպես նաև մեծացել է SD երաժշտության մեջ, որի միքսթեյփերը լսել է մինչև վերջ: Նա ստիպված էր փոխել տարբեր դպրոցներ, սակայն հիփ-հոփ ոճի երաժշտության հանդեպ նրա հետաքրքրությունը մնաց անփոփող։ Արդեն 2007 թվականին, դպրոցում սովորելով յոթերորդ դասարանում, հավաքել է իր երաժշտական կոլեկտիվը՝ զուգահեռաբար մասնակցելով տեքստային ռեփ-բատլերին, իսկ արդեն 14 տարեկանում ելույթ է ունեցել կենդանի լսարանի առջև։
Դպրոցը հաջողությամբ ավարտելուց և միջնակարգ կրթություն ստանալուց հետո, Անտոնը ընդունվել է պոլիտեխնիկական հումանիտար համալսարան: Սակայն ինստիտուտի վարչակազմը փոխզիջման չգնաց և նաերրորդ կուրսից դուրս մնաց, քանի որ նրան ուսումը քիչ էր գրավում, շատ ժամանակ էր հատկացնում ստեղծագործելու վրա։ Սկսվել է համերգների և փորձերի շարքը, որոնք նրա համար առաջնահերթ էին։
Երաժշտական կարիերա
2011 թվական
2011 թվականից Անտոնը հայտնի է դարձել իր Bumble Beezy բեմական անվամբ։ Նրա կեղծանունը գալիս է անգլերեն «bumblebee» բառից, «zy» վերջավորությամբ (թուրքերենից` «Իշամեղու»):
Արդեն այս տարիներին Անտոնը զգացել է ռեփի հանդեպ իր ձգտումը և Kool Savas-ի ոգեշնչմամբ հասցրել է ձայնագրել շուրջ 200 երգեր և երեք ոչ պաշտոնական երաժշտական թողարկումներ, մինի-ալբոմ «Воссоздание», միքսթեյփ «Sound Good» և «АСБ: Аудионаркотики Скачать Бесплатно», որոնք Անտոնը հասցրել է ջնջել համացանցից, բայց դրանք համացանցում դեռ կարելի է գտնել: Անտոնը փորձում է չհիշել դրանց մասին,քանի որ այնտեղ ծնվում էր միայն նրա տեխնիկան և ոճը:
Իր առաջին ժողովրդականությունը Big Russian Boss և Young P&H-ի հետ համատեղ ձեռք է բերել «No Hook» և «Чёрный снег» երգերի շնորհիվ, որտեղ ցուցադրվում է եզակի արագ շոու, ինչպես նաև սուր ռեփ հատվածներ Kool Savas-ի մեծ ոգեշնչման ներքո։
2014 թվական
Փետրվարի 2-ին թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Васаби»: Դրանում եղել են 9 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ RaSpeaker-ը, Սաժին Վիը, Biggie Ballz-ը, SlippahNeSpi-ն և Ալտեր էգո-ի Անտոնան՝ Lil Beezy-ը: Այս աշխատանքը նրան բերեց ունկնդիրների առաջին ծանրակշիռ հոսքը և ոգեշնչեց հետագա ստեղծագործություններին։
Նոյեմբերի 21-ին Սաշմիրը թողարկել է իր «Միշա» միքսթեյփը, որի «Встал, вышел» համատեղ երգի ձայնագրությանը մասնկացել է նաև Անտոնը:
2015 թվական
Մարտի 17-ին թողարկել է «16 Barz» երգը և տեսահոլովակը, որը գալիք համերգների հրավերք էր:
Մայիսի 26-ին Zloi Negr-ը թողարկել է իր «Переносчики» միքսթեյփը, որում Անտոնը, Porchy-ը, Obladaet-ը, Illumate-ը, Կազե Օբոյման և Alphavite-ը մասնակցել են «SAFM» համատեղ երգի ձայնագրությանը:
Հուլիսի 10-ին թողարկել է «Action» երգը` Չիպոմ Չիտերի և Bogomol'om-ի հետ համատեղ:
Օգոստոսի 27-ին թողարկել Է «Boeing 808» ստուդիական ալբոմը՝ Սաշմիրի հետ համատեղ։ Այն իր մեջ ներառում է 8 երգեր:
2016 թվական
Հունիսի 16-ին թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Васаби 2»-ը, որում ընդգրկվել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Ալիշն ու Սաշմիրը: Այս հրապարակումը նկատել է Օքսիմիրոնը և բարձր է գնահատել այն Թվիթթերում: Հենց այդ մենահամերգից հետո Անտոնի մասին խոսեցին ռուսական ռեփի խմբում։Այդ տարվա ամռանը The Flow կայքի վարկածով ճանաչվել է «Նոր Ֆլոու» նախագծի հիփ-հոփ ինդուստրիայի ամենահեռանկարային նորեկներից մեկը։
Սեպտեմբերի 4-ին թողարկեց իր երրորդ ստուդիական ալբոմը` «Deviant»։ Դրանում եղել են 14 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Lottery Bills, Դավին, Սաշմիրը, Niki L, SlippahNeSpi և Porchy-ը: Արդեն այս երաժշտական թողարկման ժամանակ Անտոնը ոչ միայն տեխնիկապես է կատարում երգը, այլև ստիպում է մարդկանց, որ` «իսկապես պետք է սկսել ամեն ինչին ուրիշ կերպ նայել»:
Հոկտեմբերի 31-ին թողարկել է «Салютую» երգը և դրա տեսահոլովակը Դավիի հետ համատեղ, որը դարձավ «Deviant»-ի համերգային շրջագայության հրավեր, իսկ հետո երգը մտել է նրա չորրորդ ստուդիական ալբոմի մեջ՝ «Resentiment», որը թողարկվել է նոյեմբերի 8-ին։
Նոյեմբերի 8-ին թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Resentiment»-ը: Դրա մեջ եղել է 8 երգ, որի ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողները՝ Garibian-ը և Դավին:
Նոյեմբերի 29-ին Jagermeister Music Awards անկախ երաժշտության մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակ է ստացել «Young Blood» անվանակարգում:
2017 թվական
Փետրվարի 14-ին Porchy-ն և Ameriqa-ն թողարկել են «Th3 Hook» համատեղ ստուդիական ալբոմը, որին Անտոնը մասնակցել է «Pass Out»-ի համատեղ երգի ձայնագրությանը: Այս երգի մեջ Անտոնը կատարել է իր կիսով րափ անգլիական քառատողը, բազմազանեցնելով այն երկու ռուսական քառատողերով:
Գարնանը թողարկել է «BeezyNOVA» շարքի երկու ստուդիական ալբոմ՝
- ապրիլի 20՝«Main Effect»: Դրան մասնակցել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ ST1M-ը և Դավին:
- մայիսի 10՝ «Side Effects»: Դրան մասնակցել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Դավին, Alai Oli Ինդի խումբը, Չայան Ֆամալի դուետը և DJ Novak-ը:
Հուլիսի 7-ին Չայան Ֆամալին թողարկել է «Идол» ստուդիական ալբոմը, որում Անտոնն ու DJ Novak-ը մասնակցել են «Всё что хочешь бери» համատեղ երգի ձայնագրությանը:
Այս տարվա ամռանը Անտոնը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, քանի որ նրա մշտական հնչյունային ռեժիսորը Պերմինը դադարեցրել է համագործակցությունը նրա հետ, իսկ Հյուսիսային Մայրաքաղաքում նա ավելի մեծ հեռանկարներ է տեսել:
Օքսիմիրոնն և նրա «Booking Machine» համերգային գործակալությունը Անտոնին առաջարկել են համերգային շրջագայություն ձևավորել Ռուսաստանի մի քանի քաղաքներից, սակայն նա մերժել է նրանց, քանի որ արդեն ծրագրել է համերգներ, որոնք նախապես կազմակերպել են այլ կազմակերպիչներ:
Ավելի ուշ, Անտոնին առաջարկ էլ են պայմանագիր կնքել «Black Star Inc.» երաժշտական լեյբլի հետ, բայց նա այստեղ էլ մերժեց, քանի որ նրան դուր չեկավ ընկերության ներկայացուցիչների հետ գործնական շփումը:
Սեպտեմբերի 25-ին SD-ն թողարկել է իր տասնմեկերորդ Mixtape King Vol. 3-ը, որում Անտոնը, Young P & H-ը, Booker-ը և Գնոյնին իրենց մասնակցությունն են ունեցել «Жесть он крут!» համատեղ երգի ձայնագրության մեջ։
Հոկտեմբերի 13-ին թողարկել է «Васаби 3» յոթերորդ ստուդիական ալբոմը։ Դրա մեջ կա 8 երգ, որի ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Booker-ը և Ameriqa-ն:
Հոկտեմբերի 15-ին թողարկել է «Харизма» երգի տեսահոլովակը իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «BeezyNOVA՝ Main Effect» ալբոմից:
Դեկտեմբերի 18-ին թողարկել է «Молчишь» երգը և դրա տեսահոլովակը «Black Star Inc»-ի արտիստներից մեկի հետ համատեղ՝ Միշա Մարվինի:
2018 թվական
Փետրվարի 23-ին թողարկել «Ключи от улиц» է երգը, իսկ տեսահոլովակը C4-ի և Bess-ի հետ համատեղ, որը ձայնագրվել է կյանքից հեռացած բիթմերեյքերի և հնչյունային օպերատոր VeroBeatz-ի հիշատակին, իսկ հետո նրանց համատեղ երգը մտել է C4-ի` «495» ստուդիական ալբոմը, որը թողարկվել է մարտի 9-ին:
Մարտի 15-ին թողարկել է «Original Go-Getter» երգ,իսկ ռոք տարբերակը՝ «Amatory» ռոք խմբի հետ համատեղ։
Մարտի 29-ին թողարկել է «Дайджест» երգի տեսահոլովակը, իր յոթերորդ ստուդիական ալբոմում` «Васаби 3», որտեղ Անտոնը շրջում է Lamborghini-ով և ստանում սուպեր ունակություններ:
Ապրիլի 6-ին Էմելևսկայան թողարկել է «Кипяток» ստուդիական ալբոմը, որտեղ Անտոնը ունեցել է «Flex» համատեղ երգի ձայնագրություն:
Մայիսի 18-ին DJ Nik One-ը թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Сториз»-ը, որտեղ Անտոնը և Slimus-ը ձայնագրել են «911» երգը:
Հունիսի 15-ին ST1M-ը թողարկել է իր յոթերորդ միքսթեյպը` «Неизданное 6», որտեղ Անտոնն ու Դավին ձայնագրել են «Спорт» երգը:
Օգոստոսի 17-ին թողարկեց «Vibe» երգը Roux'ом-ի հետ համատեղ, իսկ հետո նրանց երգը մտավ նրա ութերորդ ստուդիական «111111» ալբոմ, որը թողարկվեց սեպտեմբերի 14-ին։
Սեպտեմբերի 14-ին թողարկել է իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ «111111», որի մեջ եղել են 12 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ` Էլդար Ջարախովը, Porchy-ը, , Неизвестность-ը, Roux-ը և Arthur Midi-ն:.
Հոկտեմբերի 5-ին Deemars-ը և Gunz-ը թողարկել են «1000 льё» համատեղ ստուդիական ալբոմը, որտեղ Անտոնը և C4-ը ձայնագրել «Крылья» են երգը:
Հոկտեմբերի 26-ին Roux-ը թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Deviant Two», որտեղ Անտոնը ձայնագրել է «Expo» երգը:
Հոկտեմբերի 30-ին թողարկել է «Какой парень» երգը Roux'ом-ի հետ համատեղ, իսկ հետո նրանց երգը մտել է նրա «Royal Flow» ստուդիական ալբոմի մեջ, որը թողարկվել է դեկտեմբերի 28-ին։
Դեկտեմբերի 28-ին թողարկել է «Royal Flow» ստուդիական ալբոմը, Roux'ом-ի հետ համատեղ։ Դրա մեջ ներառվում են 12 երգեր:
Դեկտեմբերի 31-ին Roux'ом-ի հետ համատեղ թողարկել է «Какой парень» երգի տեսահոլովակը «Royal Flow» ստուդիական ալբոմից:
2019 թվական
Փետրվարի 14-ին Arthur'ом Midi-ի հետ համատեղ «Климат контроль» երգի տեսահոլովակը թողարկել է իր ութերորդ ստուդիական «111111» ալբոմում:
Անձնական կյանք
Ամուսնացած չէ, երեխաներ չունի:
Հայտնի է, որ որոշ ժամանակ նա հանդիպել է մոդել Անաստասիա Բիստրոայի հետ: Հենց նրա լուսանկարն էլ օգտագործվել է «Resentiment»-ի ստուդիական չորրորդ ալբոմի շապիկի վրա։ Սակայն մոտ մեկ տարի իրար հետ շփվելուց հետո, ըստ որոշ տեղեկությունների, զույգը դադարեցրել է հարաբերությունները։
Ավելի ուշ Անտոնը սիրահարվեց ռեփերուհի և ռադիո հաղորդավարուհի Էմելևսկայային։ Մի փոքր սիրախաղը համացանցում սկիզբ դարձավ իրական հարաբերության։ 2018 թվականի հունիսին նրանց սիրախաղը «միությունը» դադարեցվեց, սակայն նրանք ջերմ զգացմունքներ պահպանեցին միմյանց նկատմամբ։
Bumble Beezy-ի ստեղծագործական առանձնահատկությունը հատուկ արագ կատարողականի օգտագործումն է: Անտոնի այս ոճը ձևավորվել է Tech N9ne-ի երկու սիրելի ռեփերների ազդեցության ներքո՝ կատարման տեխնիկայի առումով, և Kool Savas-ը՝ տեքստային ոճի առումով։Անտոնի վրա մեծ ազդեցություն է ունեցել մասնավորապես Վակա Ֆլոկա Ֆլեյմի, Future, Յանգ Թագի և Ջուսի Ջեյի ստեղծագործությունը։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- 2014 թվական` «Васаби»
- 2015 թվական` «Boeing 808» (Սաշմիրի հետ)
- 2016 թվական` «Васаби 2»
- 2016 թվական` «Deviant»
- 2016 թվական` «Resentiment»
- 2017 թվական` «BeezyNOVA: Main Effect»
- 2017 թվական` «BeezyNOVA: Side Effects»
- 2017 թվական` «Васаби 3»
- 2018 թվական` «111111»
- 2018 թվական` «Royal Flow» (Roux'ом-ի հետ միասին)
Սինգլներ
- 2014 թվական` «Черный снег» (feat. Big Russian Boss & Young P&H)
- 2014 թվական` «Проснулся»
- 2014 թվական` «No Hook 2»
- 2014 թվական` «Амплуа»
- 2014 թվական` «Flow Shop» (feat. Biggie Ballz)
- 2014 թվական` «Вектор» (feat. Walkie & Хронос)
- 2014 թվական` «Molotov Coctail» (feat. Obladaet)
- 2014 թվական` «Выкл»
- 2014 թվական` «WTF» (feat. Anthony Caine, Сашмир & Rover)
- 2014 թվական` «Xbox (X6)» (2014)
- 2015 թվական` «16 Barz»
- 2015 թվական` «Fucked Up»
- 2015 թվական` «Сине-зелёные» (feat. Walkie)
- 2015 թվական` «Карма» (feat. Сашмир)
- 2015 թվական` «Те парни» (feat. Сашмир)
- 2016 թվական` «Знак»
- 2016 թվական` «No Hook 4»
- 2016 թվական` «Не ревнуй» (feat. Сашмир & Гиги)
- 2016 թվական` «Digits» (feat. Alphavite)
- 2017 թվական` «Молчишь» (feat. Миша Марвин)
- 2018 թվական` «Original Go-Getter»
- 2018 թվական` «Original Go-Getter» (feat. «Amatory», рок-версия)
«Cognac Starz»-ի կազմում
- Սինգլներ
- 2016 թվական` «BPM»
- 2016 թվական` «Mercedes Flow» (feat. D-Kay Drummasta)
Մասնակցություն այլ կատարողների ալբոմներին
- Սաշմիր՝ «Миша» («Встал, вышел»), «Дал жизни» («Складываю»)
- Zloi Negr՝ «Переносчики» («SAFM»)
- Porchy x Ameriqa՝ «Th3 Hook» («Pass Out»)
- Չայան Ֆամալի՝ «Идол» («Всё что хочешь бери»)
- СД՝ «Mixtape King Vol. 3» («Жесть он крут!»)
- C4՝ «495» («Ключи от улиц»)
- Էմելևսկայա՝ «Кипяток» («Flex»)
- DJ Nik One՝ «Сториз» («911»)
- ST1M՝ «Неизданное 6» («Спорт»)
- Deemars x Gunz՝ «1000 лье» («Крылья»)
- Roux՝ «Nottingham II» («Риск и предубеждение»), «Deviant Two» («Expo»)
Տեսագրություն
| Տարի | Անուն | Ռեժիսոր | Ալբոմ |
|---|---|---|---|
| 2015 | «16 Barz» | Անհայտ է | Սինգլ |
| 2016 | «Салютую»(feat. Դավի) | T37 Studio | «Deviant» |
| 2017 | «Харизма» | Kosmodrome | «BeezyNOVA: Main Effect» |
| «Молчишь»(feat. Միշա Մարվին) | Պոլինա Նազարևա | Сингл | |
| 2018 | «Ключи от улиц»(feat. C4, Bess & VeroBeatz) | Zefir Video Company | «495» (ստուդիական ալբոմ C4) |
| «Дайджест» | Ozio.pro | «Васаби 3» | |
| «Какой парень»(& Roux) | Էլդար Գարաև | «Royal Flow» | |
| 2019 | «Климат контроль»(feat. Arthur Midi) | Եկատերինա Բոլովցովա | «111111» |
Համերգային շրջագայություններ
- 2016 թվական` Deviant Tour
- 2017 թվական` Wasabi Tour
- 2018 թվական` Preda Tour
Ծանոթագրություններ
- ↑ На момент создания клипа трек «Салютую» был синглом, впоследствии вошёл в его четвёртый студийный альбом — «Resentiment».
- ↑ На момент создания клипа трек «Ключи от улиц» был синглом, впоследствии вошёл в студийный альбом C4 — «495».
Աղբյուր
- ↑ Bumble Beezy — Сiбдепо
- ↑ Bumble Beezy: бешеный флоу и провокационное содержание — The Flow
- ↑ «Весь топ iTunes — это песни про шлюх и наркоту»: интервью с Bumble Beezy — Aфиша Daily
- ↑ Oxxxymiron «„Ну как же так, ты недавно хвалил Bumble Beezy, сегодня — ATL, и тут же Dom!No.“… Я просто люблю хип-хоп в целом.»։ www.interviewrussia.ru
- ↑ «Bumble Beezy «Deviant»»։ www.rap.ru։ 2016-09-04
- ↑ «Bumble Beezy «Deviant». Герой проекта «Новый Флоу», незаурядный рэпер из Перми, выпустил альбом, на который делал большую ставку.»։ the-flow.ru։ 2016-09-03
- ↑ «Bumble Beezy «Resentiment»»։ www.rap.ru։ 2016-11-08
- ↑ «Bumble Beezy «Resentiment». Пермский рэпер выпустил уже третий свой релиз в этом году.»։ the-flow.ru։ 2016-11-09
- ↑ «Кто победил на Jagermeister Indie Awards 2016. Грибы, Oxxxymiron, Bumble Beezy и не только.»։ the-flow.ru։ 2016-11-29
- ↑ «Porchy, Ameriqa «Th3 Hook»»։ www.rap.ru։ 2017-02-14
- ↑ «Porchy & Ameriqa "Th3 Hook". Совместный релиз главного соратника Oxxxymiron и ростовского битмейкера, отметившегося на прошлогоднем альбоме Пики "A L F A". Участвуют ATL и Bumble Beezy.»։ the-flow.ru։ 2016-11-09
- ↑ «Bumble Beezy «BeezyNOVA: Main Effect»»։ www.rap.ru։ 2017-04-20
- ↑ «Bumble Beezy «BeezyNOVA: Main Effect». Вышел альбом одного из самых заметных новых игроков.»։ the-flow.ru։ 2017-04-20
- ↑ «Bumble Beezy выпустил новый альбом «BeezyNOVA: Side Effects»»։ www.rap.ru։ 2017-05-10
- ↑ «Bumble Beezy «BeezyNOVA: Side Effects». Второй альбом обладателя впечатляющего фастфлоу не за год даже, а за месяц. Вредит ли такая производительность песням?»։ the-flow.ru։ 2017-05-03
- ↑ «Чаян Фамали «Идол»»։ www.rap.ru։ 2017-07-07
- ↑ «Чаян Фамали "Идол". Лето в этом году не задалось — зато с летней музыкой всё в порядке.»։ the-flow.ru։ 2017-07-10
- ↑ «Bumble Beezy признался в том, что вел переговоры с Black Star. «Это был у**анский диалог»»։ the-flow.ru։ 2018-10-03
- ↑ «Bumble Beezy выпустил новый альбом «Васаби III»»։ www.rap.ru։ 2017-10-13
- ↑ «Bumble Beezy «Васаби III». «Все, кто ищет в моей музыке что-то кроме чистой животной энергии — вы не по адресу». Вас предупредили.»։ the-flow.ru։ 2017-10-13
- ↑ «Bumble Beezy «Харизма»: дебютный клип рэпера с бешеным флоу»։ www.rap.ru։ 2017-10-15
- ↑ «Bumble Beezy «Харизма». Три альбома за год — и всего лишь первый клип.»։ the-flow.ru։ 2017-10-16
- ↑ «Миша Марвин, Bumble Beezy «Молчишь»»։ www.rap.ru։ 2017-12-19
- ↑ «Миша Марвин, Bumble Beezy "Молчишь". Осторожно, в клипе — мат!»։ the-flow.ru։ 2017-12-19
- ↑ «Миша Марвин и Bumble Beezy сняли клип с пленными балеринами»։ www.intermedia.ru։ 2017-12-19
- ↑ «Миша Марвин ft. Bumble Beezy — Молчишь»։ tntmusic.ru։ 2017-12-19
- ↑ «В новом клипе «Дайджест» Bumble Beezy дрифтит на Ламбо и обретает суперспособности»։ www.rap.ru։ 2018-03-29
- ↑ «Bumble Beezy «Дайджест». Из клипа можно догадаться, что секрет фастфлоу Beezy — Jagermeister.»։ the-flow.ru։ 2018-03-29
- ↑ «Bumble Beezy выпустил клип «Дайджест».»։ daily.afisha.ru։ 2018-03-29
- ↑ «И снова женский рэп: Эмелевская выпустила альбом «Кипяток»»։ www.rap.ru։ 2018-04-06
- ↑ «Эмелевская "Кипяток". Среди гостей лишь один Bumble Beezy.»։ the-flow.ru։ 2018-04-06
- ↑ «Cлушаем новый альбом DJ Nik One «Сториз». Участвуют Fuze, Slim, Yanix, Hash Tag и другие»։ www.rap.ru։ 2018-05-18
- ↑ «DJ Nik One "Сториз". Вышел альбом с участием Fuze, Yanix, Hash Tag и многих других.»։ the-flow.ru։ 2018-05-17
- ↑ «Bumble Beezy «111111». Пулемётного фастфлоу здесь меньше, чем у Beezy обычно — но вряд ли это минус.»։ the-flow.ru։ 2018-09-14
- ↑ «В частной филармонии «Триумф» рэпер Bumble Beezy презентует новый альбом»։ zvzda.ru։ 2018-09-20
- ↑ «Bumble Beezy и Roux выпустили совместную песню "Expo". Когда фастфлоу встречает фастфлоу.»։ the-flow.ru։ 2018-10-04
- ↑ «Куплет Гуфа можно услышать на альбоме дуэта Deemars & Gunz. Трек называется "OG", но и кроме Алексея есть интересные гости: Bumble Beezy, Жак Энтони, FD Vadim.»։ the-flow.ru։ 2018-10-26
- ↑ «Bumble Beezy, Roux "Royal Flow". К заглавию альбома и правда придраться сложно.»։ the-flow.ru։ 2018-12-28
- ↑ «Bumble Beezy и Roux рвут бит пулемётным флоу в новом клипе «Какой парень»»։ www.rap.ru։ 2019-01-04
- ↑ «Bumble Beezy & Roux "Какой парень". Два рэпера объясняют, почему постоянным отношениям предпочитают свободу, а одной даме — много дам.»։ the-flow.ru։ 2019-01-04
- ↑ «Bumble Beezy «Климат-контроль»»։ www.rap.ru։ 2019-02-14
- ↑ «Bumble Beezy "Климат-контроль" Романтичный клип, где все по законам жанра: любовь, ссоры, перрон, снег, крыши, поцелуи.»։ the-flow.ru։ 2019-02-14