

Introduction
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Բալայան (այլ կիրառումներ)
Բորիս Պավելի Բալայան (հունիսի 22, 1921(1921-06-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հունիսի 22, 2005(2005-06-22), Երևան, Հայաստան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1991):
Կենսագրություն
Բորիս Բալայանը ծնվել է 1921 թվականի հունիսի 22-ին, Բաքու քաղաքում: Ավարտել է Խորհրդային բանակի օտար լեզուների ինստիտուտը (Մոսկվա, 1943), Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (1950): 1940-1950 թվականներին եղել է խորհրդային բանակի սպա, 1950-1955 թվականներին պարսկերեն է դասավանդել Թբիլիսիի պետական համալսարանի ռազմական ամբիոնում: 1959-1973 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1973-1977 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետի դեկան, 1977-2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, միաժամանակ դասախոսել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում:
Աշխատությունները վերաբերում են Իրանի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների, Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու հարցերին:
Երկեր
- Иранская историография о гибели А. С. Грибоедова. История СССР. 1964, № 6
- Международные отношения Ирана в 1813–1828 гг. Ереван, 1967.
- Кровь на алмазе "Шах": Трагедия А. С. Грибоедова / Борис Балаян, 179 с. 4 л. ил. 20 см, Ереван, Айастан, 1983.
- Дипломатическая история русско-иранских войн и присоединения Восточной Армении к России / Б. П. Балаян, АН АрмССР, Ин-т истории, 279,[1] с. 22 см, Ереван, Изд-во АН АрмССР 1988.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 193-194:
- ↑ Балаян Борис Павлович (1983)։ Кровь на алмазе "Шах": трагедия А.С. Грибоедова (ռուսերեն)։ изд. "Айастан
- ↑ Балаян Борис (1988)։ Дипломатическая история русско-иранских войн и присоединения Восточной Армении к России (ռուսերեն)։ Изд-во АН Армянской ССР
Գրականություն
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 435: ISBN 978-9939-53-105-2.