The basics
Quick facts
Intro
Soviet actor
A.K.A.
Boris Viktorovich Ardov
Gender:
Male
Places:
Birth:
7 February 1940(Moscow, Russia)
Death:
23 August 2004(Moscow, Russia)
Star sign:
Education:
Moscow Art Theatre School
( - 1961)
Top Courses for Scriptwriters and Film Directors
( - 1972)
Family:
Spouse(s):
Children:
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Ընտանիք Կարիերա Ֆիլմոգրաֆիա Ծանոթագրություններ Գրականություն Արտաքին հղումներ
The details
Biography

Introduction

Բորիս Արդով (ռուս.՝ Бори́с Ви́кторович А́рдов, փետրվարի 7, 1940(1940-02-07) կամ դեկտեմբերի 14, 1940(1940-12-14), Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2004(2004-08-23), Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան և ռեժիսոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ:

Կենսագրություն

Բորիս Արդովը ծնվել է 1940 թվականի փետրվարի 7-ին, Մոսկվայում, գրող և սցենարիստ Վ. Արդովի և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ն. Օլշևսկայայի ընտանիքում:

Ընտանիք

Եղբայրը (միայն մոր կողմից հարազատ) դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Բատալովն է, հարազատ եղբայրը` հուշագիր և քահանա Միխայիլ Արդովն է: Դուստրը դերասանուհի Աննա Արդովան է:

Ամուսնացած է եղել 4 անգամ.

  • առաջին կինը` Միրա Արդովա (դուստրերը` Նինան և Աննան են)
  • երկրորդ կինը` Լյուդմիլա Դմիտրիևա (դուստրը` դերասանուհի Մարիան է)
  • երրորդ կինը` Օլգա Ռոզովսկայա (դուստրը Օլգան է)
  • չորրորդ կինը` Եկատերինա Ռոզանովան (լրագրողուհի, դուստրերը` Անաստասիա, Իրինա, Վարվարա)

Կարիերա

1961 թվականին ավարտել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան (դասընթացի ղեկավար Ա. Կարև): Աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում:

1972 թվականին ավարտել է Ռեժիսորական բարձրագույն դասընթացները: 1974-1987 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր և արտադրության դիզայներ «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտիֆիլմ» ստուդիայում:

1975 թվականից դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում:

Եղել է դերասանության վարպետության դոցենտ, արվեստագիտության թեկնածու:

Նա ղեկավարել է Մոսկվայի Ախմատովսկի մշակութային կենտրոնը:

Մահացել է 2004 թվականի օգոստոսի 23-ին, մահվան պատճառը լյարդի ցիռոզն էր, որը առաջացել է ալկոհոլի չարաշահման պատճառով: Թաղված է Պրոբրաժենսկու գերեզմանատանը:

Ֆիլմոգրաֆիա

Դերասան
  • 1963 թվական` «Առավոտյան գնացքներ», Տոլիկ
  • 1963 թվական` «Եթե դու ճիշտ ես...» Ռադիյ, (նույն ինքը` Իվան)
  • 1964 թվական` «Ողջեր և մեռածներ», Յոլկին, ռայկոմի քարտուղար
  • 1966 թվական` Երեք հաստլիկները, Բոնավետուրա, կապիտան
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր
  • 1974 թվական` Հանելուկային մոլորակ
  • 1974 թվական` Սառցե նախշ
  • 1975 թվական` Սլոն-դիլո-սյոնոկ
  • 1976 թվական` Անգետիկն Արևային քաղաքում («Զարմանալի սխրանքներ» և «Նորից միասին» սերիաներ)
  • 1984 թվական` Ստորգետնյա անցում
Բեմադրող նկարիչ
  • 1983 թվական` Խեցին
  • 1986 թվական` Անապատի նավը

Ծանոթագրություններ

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Каталог РНБ

Գրականություն

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ

 
Չափորոշչային վերահսկողություն
  
  Թեմատիկ կայքեր
 
Չափորոշչային վերահսկողություն
 
Չափորոշչային վերահսկողություն