

Introduction
Արտյոմ Իգորևիչ Ումրիխին (առավել հայտնի է Artik կեղծանվամբ, դեկտեմբերի 9, 1985(1985-12-09), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կատարող, պրոդյուսեր, կոմպոզիտոր։ «Տարվա երգ 2011»-ի դափնեկիր, «Ոսկե Գրամոֆոն 2011»-ի մրցանակակիր՝ Յուլիա Սավիչևայի և Ջիգանի «Отпусти» երգի երաժշտության համար:
Կենսագրություն
Արտյոմ Ումրիխինը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 9-ին ուկրաինական Զապորոժիե քաղաքում: Իր խոսքերով՝ նրա առաջին ծանոթությունը հիփ-հոփի և երաժշտության հետ տեղի է ունեցել 11 տարեկան հասակում, երբ հարևանի տղան կարդացել է «Мальчишник» խմբի տեքստերը: Առաջին ձայնագրությունները նա կատարել է 1997 թվականին` ֆոնոգրամայի և ձայնագրության համար օգտագործելով երկու նվագարկիչներ:
Ուրիխրինը բազմաթիվ կատարումների հեղինակ է, դրանցից են`«Над землей» (T-Killah և Նաստյա Կաչետկովա), «Отпусти» (Ջիգան և Յուլիա Սավիչևա), «Ты рядом» (Ջիգան և Ժաննա Ֆրիսկե), «Домой» (Իվան Դորն): Բացի այդ, նա աշխատել է Դիմա Բիլանի, Աննա Սեդոկովայի, DJ Smash-ի, Լեոնիդ Ռուդենկոյի և Ժենյա Միլկովսկու (Ներվի խումբ) հետ:
Երաժշտական կարիերա
«Կարատի» խումբ
2003 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ Artik կեղծանունով շարունակել է զբաղվել հիփ-հոփով: Նույն թվականին Կարատի խումբը, որը նա գլխավորել և եղել է պրոդյուսերը, զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը հիփ հոփ մշակույթի InDaHouse ամենամյա միջազգային փառատոնում: 2004 թվականին «Կարատին» ներկայացրել է «Платиновая Музыка» և «Грязная Музыка» հավաքածուները: 2000 թվականին նրանք ներկայացվել են «Լավագույն RnB/HipHop խումբ» անվանակարգում՝ Ուկրաինայի «ShowBiz AWARD» երաժշտական մրցանակաբաշխությունում:
Դեբյուտային «Копий Нет» ալբոմը ճանաչվել է Տարվա լավագույն ալբոմ համաուկրաինական RnB FRESH AWARDS (2007) և «Патипа RnB Awards» (2008) մրցանակաբաշխություններում: Խումբը մասնակցել է «Տարվա երգ-2008» հեռուստատեսային համերգին «Боже, помилуй» կոմպոզիցիաով, որը ձայնագրել է Դիմա Կլիմաշենկոյի հետ: Նույն տարում Կարատի խումբն արժանացել է «SHOWTIME R&B/Hip-Hop AWARDS» մրցանակի «Լավագույն RnB խումբ 2008» անվանակարգում:
2009 թվականին խումբն ստացել է «MuzLife Awards» մրցանակ «2009 թվականի լավագույն RnB խումբ» անվանակարգում, իսկ «Բյուրեղապակյա միկրոֆոն» մրցանակի «2009 թվականի լավագույն հիփ հոփ խումբ» անվանակարգում:
Quest Pistols խմբի հետ Արթիկի համատեղ աշխատանքը ներբեռնվել է ավելի քան 250 000 անգամ: «Лица» երգի տեսահոլովակը, որ ձայնագրված L'One-ի (խումբ Marselle) և Ժենյա Միլկովսկիի հետ միասին, Յություբում դիտվել է ավելի քան 200 000 անգամ:
2010 թվականի ամռանը Արթիկը Զոլոտի հետ նկարահանել է պրոմոհոլովակ Մոսկվայի լեգենդար «ЖАРА» ակումբի համար, իսկ 2011 թվականի փետրվարին նրանք համատեղ Կիևում ներկայացրել են մինի-ծրագիր:
Artik & Asti
2010 թվականին Արթիկը լսել է այդ ժամանակ դեռևս անհայտ վոկալիստի ձայնագրությունը: Նա ստեղծել է «Արթիկ և Աստի» նախագիծը, որի կազմում շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը: Խմբին ճանաչում է բերել «Моя последняя надежда» սինգլը: Այս երգի տեսահոլովակը Յություբում առաջին մի քանի ամիսների ընթացքում հավաքել է մոտ 1,5 միլիոն դիտում: Հաջորդ «Облака» սինգլն ընդգրկվել է Ռուսաստանի 100 լավագույն ամենաշատ հնչող երգերի ցանկում և երկար ժամանակ պահպանել է իր դիրքերը DFM ռադիոկայանի հիթ-շքերթներում:
2012 թվականի փետրվարի 14-ին Artik & Asti-ին DJ Smash-ի հետ միասին, Ю հեռուստալիքով հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ մասնակցելով ամենամյա Big Love Show-ին, ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը:
2013 թվականի աշնանը դուետը ներկայացրել է իր առաջին՝ «РайОдинНаДвоих» ալբոմը, որը iTunes-ի ռուսական հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
2014 թվականին ARTIK & ASTI-ին առաջադրվել են «MusicBox» ռուսական երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում:
Ընդհանուր առմամբ 2015 թվականի արդյունքներով Artik & Asti-ի «Здесь и сейчас» ալբոմն Ռուսաստանում ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակ, զբաղեցրել իններորդ հորիզոնականը 2015 թվականի ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում՝ ըստ iTunes-ի, իսկ Artik & Asti խումբը եղել է ամենաշատ հյուրախաղերի մեկնող արտիստներից մեկը Ռուսաստանում:
Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին խումբն ստացել է ամենամյա երաժշտական «Տարվա հայտնություն» մրցանակ՝ «Լավագույն փոփ նախագիծ» անվանակարգում:
2016 թվականի գարնանը Artik & Asti-ն ներկայացվել են «Muz-Tv» հեռուստաընկերության երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում և Ru-TV հեռուստաալիքի երաժշտական մրցանակի 2 անվանակարգերում`«Լավագույն մեկնարկ» և «Լավագույն դերը տեսահոլովակում»:
Իսկ 2016 թվականի աշնանը ներկայացվել են MusicBox իրական մրցանակի:
Artik & Asti-ի և Մարսելի համատեղ «Не отдам» երգը, որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին, ավելի քան երկու շաբաթ գլխավորել է iTunes-ի լավագույն տասնյակը:
Պրոդյուսերական աշխատանք
Արթիկը իր երաժշտական գործունեությունից բացի զբաղվում է նաև պրոդյուսերությամբ: Այս ոլորտում նրա առաջին աշխատանքը եղել է T-Killah-ի և Անաստասիա Կոչետկովայի համար գրված «Над землей» երգը, որը դարձել է 2010 թվականի հիմնական պարային հիթը առաջատար ռադիոկայաններում ու ԱՊՀ երկրներում: Արթիկը՝ որպես սաունդ-պրոդյուսեր, հրավիրվել է աշխատելու ռուս հիփ-հոփ երգիչ Ջիգանի դեբյուտային ալբոմի վրա: «Холодное сердце» հիթային ալբոմի «Отпусти» երգի երաժշտության համար Արթիկն արժանացել է «Ոսկե գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակների: Արթիկը նաև հանդես է եկել որպես Ջիգանի «Музыка. Жизнь.» երկրորդ ալբոմի սաունդ-պրոդյուսեր, որն արժանացել է Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակի: 2014 թվականին նրանք ներկայացվել են Real Music Box մրցանակի:
Արթիկը հանդիսանում է Self made music ընկերության հիմնադիրը:
2017 թվականին Արթիկը գրել է «Яд» երգը Արտեմ Կաչերի՝ իր պրոդյուսերական նոր նախագծի համար:
Սկավառակագրություն
- 2007՝ «Копий нет», Караты խմբի կազմում
- 2009՝ «Основы», Караты խմբի կազմում
- 2010՝ «Не альбом» որպես ARTIK
- 2013՝ #РайОдинНаДвоих, ARTIK & ASTI խմբի կազմում
- 2015(փետրվար)՝ «Здесь и сейчас»,ARTIK & ASTI խմբի կազմում
- 2017 (ապրիլ)՝ «Номер 1», ARTIK & ASTI խմբի կազմում
Սաունդթրեքներ
- 2010՝ Город-Герой Севастополь՝ «Ես Սևաստապոլցի եմ» ֆիլմի սաունդթրեքը, СВО-ի հետ միասին
Տեսահոլովակներ
- 2008՝ Немного перца, «Գորյաչի շոկոլադ» խմբի հետ
- 2008՝ Привыкаю, Աննա Սեդոկովայի հետ
- 2009՝ Лица, L'One-ի և Ներվի խմբի հետ
- 2010՝ Где вы есть?, Zolotoy-ի հետ
- 2011՝ Город не уснет,Ներվի խմբի հետ
- 2011՝ Последний раунд,Մաքսիմ Սլիպչենկոյի հետ
- Artik & Asti-ի կազմում
- 2011՝ Моя последняя надежда
- 2012՝ Облака
- 2013՝ Сладкий сон
- 2013՝ Держи меня крепче
- 2013՝ На край земли
- 2013՝ Больше чем любовь
- 2014՝ Очень Очень
- 2014՝ Половина
- 2014՝ Никому не отдам
- 2015՝ Кто я тебе?
- 2016՝ Тебе всё можно
- 2016՝ Я твоя
- 2017՝ Неделимы
Ծանոթագրություններ
- ↑ «Юлия Савичева и Джиган - Отпусти (авторы)»։ Национальный музыкальный портал Красная звезда
- ↑ «Биография Artik на сайте канала Музыка Первого (Первый канал)»։ Музыка Первого
- ↑ «Автор А. Умрихин»։ Первое музыкальное издательство
- ↑ «Авторы песни Димы Билана и Джигана - Крик моей души»։ Первое музыкальное издательство
- ↑ «Авторы песни Artik feat. Asti & DJ SMASH - Одна на миллион»։ Первое музыкальное издательство
- ↑ «Исполнитель и продюсер Артик и его подопечная Asti представили совместное видео»։ журнал «Cosmopolitan»
- ↑ «Биография группы Караты»։ Piter FM
- ↑ «Биография группы Artik feat. Asti на Яндекс.Музыка»։ Яндекс.Музыка
- ↑ «Artik feat. Asti - Моя последняя надежда (3 000 000 просмотров)»։ Moon Records
- ↑ «Альбом Artik feat. Asti стал дважды платиновым»։ Warner music
- ↑ «Альбом Artik feat. Asti вошел в ТОП-10 наиболее скачиваемых альбомов в iTunes»։ TopHit
- ↑ «Биография Artik feat. Asti на Европа+»։ Европа+։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-10-01-ին
- ↑ «Artik feat. Asti стали Лучшим поп-проектом»։ Starhit
- ↑ «Номинанты премии Russian MusicBox 2016»։ Russian Musicbox
- ↑ «Artik feat. Asti в Топ-10 iTunes»։ Музыка Первого
- ↑ «Презентация клипа "Половина"»։ oops.ru (չաշխատող հղում)