

Adramelek
Introduction
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Ադրամելեք (այլ կիրառումներ)
Ադրամելեք (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 7-րդ դար), Ասորեստանի Սենեքերիմ (մ.թ.ա 705-մ.թ.ա. 680) թագավորի որդին: Կոչվում է նաև Արադ-Նինլիլ կամ Արադ-Նիլլիլ, Արգամոզան (Արդամոլան), Աբիա, Աբդիմելեք և Ադրամոզան: Համարվում է Գնունիների և Արծրունիների նախարարական տոհմերի հիմնադիրը:
Սենեքերիմի սպանությունը
Մ.թ.ա. 681 թվականին (ըստ Չամչյանի 3295 թվական), Հուդայի Եզեկիա թագավորի դեմ ձախողված արշավանքից հետո, երբ Սենեքերիմը վերադարձավ Նինվե, նրա երկու որդիները՝ Ադրամելեքը և Սանասարը, վախենալով թե կզոհաբերվեին Նեսրաք աստծուն, սպանեցին իրենց հորը և փախան Հայաստան: Սկայորդին՝ Հայոց նահապետը ընդունում է նրանց և բնակեցնում Հայաստանի հարավային կողմերում: Ըստ Մովսես Խորենացու Ադրամելեքից և Սանասարից են սերվել Արծրունիներն ու Գնունիները և սասունցիները:
Հիշատակությունը Աստվածաշնչում[14]
Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը չվեց գնաց ու վերադառնալով նստեց Նինվե (քաղաքի) մեջ: Եվ այն ժամանակ, երբ նա իր աստծո՝ Նեսրաքի տանը երկրպագում էր (կուռքերին), նրա որդիները՝ Ադրամելեքը և Սանասարը, սպանեցին նրան սրով ու Արարադի երկիրը փախան և նրա փոխարեն որդին՝ Ասորդանը թագավոր եղավ:
«Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի
Ըստ Թովմա Արծրունու Սենեքերիմի որդիները՝ Ադրամելեքն ու Սանասարը սպանեցին իրենց հորը և ուժեղ զորագնդով եկան Սիմ լեռը, որն իր անունն ստացել էր իրենց նախահայր Սեմի անունից: ... Նրանք ապրեցին Սիմ լեռան վրա, մինչև Տիգրան Հայկազնը:
Սենեքերիմի երկու որդիները՝ Ադրամելեքն ու Սանասարը, Ասորդանիսին թագավորեցնելու պատճառով նախանձեցին, չարացան և սրով սպանեցին իրենց հորը, որը թագավորել էր 18 տարի: Իսկ իրենք, ինչպես վերևում ասվեց, գնացին հյուսիս-արևելք:
Սրանք կոչվում են արագագնաց մեկնազեններ, բնակվում են այն լեռան վրա, որն Աղձնիքը բաժանում է Տարոնից: Խրթին և անհասկանալի խոսակցության, բարքերի պատճառով անվանում են Խութ: Իրենց անունով լեռն էլ է Խութ անվանվում: Անգիր գիտեն հայոց վարդապետների թարգմանած հին սաղմոսները, որ մշտապես ունեն շուրթներին: Սրանք ասորեստանցի ռամիկներ են, որ գաղթեցին Ադրամելեքից և Սանասարից՝ Ասորեստանի և Նինվեի թագավոր Սենեքերիմի որդիներից հետո և նրանց անունով իրենց անվանադրեցին Սանասնյաք: Հյուրասեր են և պատիվ տվող:
«Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի
... Նաբուգոդոնոսորի թագավորությունից ութսուն, քիչ կամ պակաս տարի առաջ՝ այս Սենեքերիմը Ասորեստանի թագավոր է եղել, նա որ պաշարել Երուսաղեմը պաշարեց հրեաների Եզեկիա առաջնորդի ժամանակ: Նրա որդիները, Ադրամելեք և Սանասար, նրան սպանելով, փախան եկան մեզ մոտ:
Իսկ Արգամոզանը բնաակվեց նույն (Մեծ Հայքի հարավարևմտյան կողմ) կողմի արևելյան հարավում: Պատմագիրն ասում է, թե սրանցից սերվեցին Արծրունիներն ու Գնունիները: Այս էր պատճառը, որ մենք հիշեցինք Սենեքերիմին:
Բայց Անգեղ տան մասին նույն պատմագիրն ասում է, թե սերված է մի ոմն Պասքամից, Հայկի թոռից:
Ծանոթագրություններ
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116 (ծանոթագրություն)
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116 (ծանոթագրություն)
- ↑ Նույն Ադրամելեք անունն է, որ աղավաղվելով դարձել է այստեղ Արգամուլան, որ ըստ Նորայրի ուղղագրության ուղղեցինք Արգամոլան: Ինչպես ս. գրքի մեջ երկու անգամ գրված է (Դ թագ. Իթ, 37, Ես Լէ, 38), երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը երկրպագում էր կուռքին՝ նրա երկու որդինքը Ադրամելեք և Սանասար սրով սպանեցին նրան և իրենք փախան Արարադա երկիրը, Հայաստան: Նույն բանը մի երկու մանրամասնություններով պատմում է և Հովսեպոս, Հնախոսության մեջ, առնելով Քաղդեայի Բյուռոսի գրքից (Էմին, ծանոթ. 79): Արծրունյաց նախարարական տունն իրեն համարում է ծագած այս երկու եղբայրներից: Սենեքերիմի սպանությունը որդիների ձեռքով տեղի է ունեցել մ.թ.ա. 681 թվականին և զարամանալի է, ինչպես ավելի քան 2500 տարի կենդանի է մնացել հայ ժողովրդի հիշողության մեջ, որովհետև Սասնա ծռերի շատ տարբերակներում հիշվում են այս Սանասարն ու Ադրամելեքը, որոնցից սերվել են Սասնա ծռերը՝ Մհերը և Դավիթ Սասունցին:
- ↑ «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց», Մխիթար Անեցի, գ
- ↑ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 46
- ↑ «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, ծանոթ. 77
- ↑ «Ժամանակագրութիւն», Միխայէլ Ասորի, Երուսաղէմ, 1871, դ
- ↑ «Մայր ցուցակ, հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր Բ, 1924, Վենետիկ, էջ 23
- ↑ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 46
- ↑ «Պատմութիւն Հայոց», Մ. Չամչյան, հատոր Ա, էջ 98
- ↑ Դ Թագավորաց 17:31, ԺԹ, 37
- ↑ Դ Թագավորաց 19:37
- ↑ Եսայի 37:38
- ↑ Թագավորությանց Չորրորդ գիրք, գլ. ԺԹ, 36-37
- ↑ Ասորեստանի Սինախերիբ (մ.թ.ա. 705-681 թթ.) թագավորն է, Սարգոն Բ-ի որդին:
- ↑ Խոսքը Նեսրաք աստծո տաճարի մասին է:
- ↑ Ադրամելեք անվան տակ ուսումնասիրողները տեսնում են Սինեխերիբի Արադ-Նինլիլ (կամ Արադ-Նիլլիլ) որդուն:
- ↑ Ի դեմս Սանասարի, ուսումնասիրողները տեսնում են ասորական զորապետ Նուբուշարուծուրին:
- ↑ Խոսքն այստեղ Ուրարտական պետության մասին է: Աստվածաշնչի եբրայական բնագիրը, հունական (Յոթանասնից), ասորական (Պեշիտա) և արաբական թարգմանությունները հայրասպան որդիների ապաստարան երկիրն անվանում են Արարատ կամ Արարադ, քաղդեականը՝ Կարդու: Ի դեպ, սույն հատվածը տեղ է գտել նաև Աստվածաշնչի «Մարգարէութիւն Եսայեայ» գրքում (Եսայի, գլ. ԼԵ, 38): Այստեղ եբրայական բնագիրը և լատինական թարգմանությունը (Վուլգատա) հայրասպան որդիների ապաստարան երկիրն անվանում են Արարատ, հունական և արաբական թարգմանությունները՝ Արմենիա, իսկ ասորականը և քաղդեականը՝ Կարդու: Այսինքն Արարատ, Արարադ և Կարդու երկրանունները գործածված են որպես Արմենիա - Հայք երկրանվան հոմանիշներ:
- ↑ Ասորեստանի Ասարխադդոն թագավորն է (մ.թ.ա. 680-669)՝ Սինախերիբի կրտսեր որդին:
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116
- ↑ «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 16-17
- ↑ «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 60-61
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 720
- ↑ «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 192-193
- ↑ «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 131
- ↑ Նույն Ադրամելեք անունն է, որ աղավաղվելով դարձել է այստեղ Արգամուլան, որ ըստ Նորայրի ուղղագրության ուղղեցինք Արգամոլան: Ինչպես ս. գրքի մեջ երկու անգամ գրված է (Դ թագ. Իթ, 37, Ես Լէ, 38), երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը երկրպագում էր կուռքին՝ նրա երկու որդինքը Ադրամելեք և Սանասար սրով սպանեցին նրան և իրենք փախան Արարադա երկիրը, Հայաստան: Նույն բանը մի երկու մանրամասնություններով պատմում է և Հովսեպոս, Հնախոսության մեջ, առնելով Քաղդեայի Բյուռոսի գրքից (Էմին, ծանոթ. 79): Արծրունյաց նախարարական տունն իրեն համարում է ծագած այս երկու եղբայրներից: Սենեքերիմի սպանությունը որդիների ձեռքով տեղի է ունեցել մ.թ.ա. 681 թվականին և զարամանալի է, ինչպես ավելի քան 2500 տարի կենդանի է մնացել հայ ժողովրդի հիշողության մեջ, որովհետև Սասնա ծռերի շատ տարբերակներում հիշվում են այս Սանասարն ու Ադրամելեքը, որոնցից սերվել են Սասնա ծռերը՝ Մհերը և Դավիթ Սասունցին:
- ↑ «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 132
- ↑ «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 132
Աղբյուրներ
- «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Ա, էջ 98
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 52
- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116 (ծանոթագրություն), 720
- «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց», Մխիթար Անեցի, գ
- «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 46
- «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, ծանոթ. 77, գլ. Ա, ԻԳ, էջ 131-132
- «Ժամանակագրութիւն», Միխայէլ Ասորի, Երուսաղէմ, 1871, դ
- «Մայր ցուցակ, հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր Բ, 1924, Վենետիկ, էջ 23
- Աստվածաշունչ, Դ Թագավորաց 19:37, Եսայի 37:38
- «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 16-17, 60-61, 192-193