Galust Andreasyan
Armenian publicist

Galust Andreasyan

The basics
Quick facts
Intro
Armenian publicist
Places:
Birth:
1 January 1869(Muş, Muş Province, Turkey)
Death:
17 March 1906(Constantinople, Europa, Byzantine Empire)
Star sign:
Employers:
Masis
Ottoman Empire
Biography menu
Menu

Jump to

Introduction Կենսագրություն Գրականություն Ծանոթագրություններ
The details
Biography

Introduction

Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գալուստ Սարգսի Անդրեասյան (հունվարի 1, 1869(1869-01-01), Մուշ, Թուրքիա - մարտի 17, 1906(1906-03-17), Կոստանդնուպոլիս), հայ հրապարակախոս, խմբագիր։

Կենսագրություն

Գալուստ Անդրեսյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ 1887 թվականին ավարտել է տեղի Հայոց միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը։ Աշխատակցել է Կ․ Պոլսի «Մասիս» պարբերականին, 1898 թվականից եղել է «Բիւրակն» թերթի խմբագիր։ Հոդվածներում հաճախակի անդրադարձել է արևմտահայ գրական լեզվի մաքրության և գրականության ժողովրդայնության հարցերին։

Հայերեն է թարգմանել Թոմաս Հեքսլիի «Գիտական զրույցներ» ժողովածուները և նրա ազդեցությամբ գրել ու հրատարակել «Գիտութիւններու վրայ ժողովրդական դասեր։ Հետևողութեամբ Հըքսլէյի» (ԿՊ, 1897, Ճանիկ Արամյանի տպարան) աշխատությունը։ Օգտագործել է Նուրհան ծածկանունը։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Մուշի Մխիթարյանների դպրոցում։

Գրականություն

  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 98
  • Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 22

Ծանոթագրություններ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն